CPJ. Արբեջանի իշխանությունները հուսահատ կերպով փորձում են հետ պահել Մամեդովին լրագրությունից
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) կոչ է արել Ադրբեջանի վերաքննիչ դատարանին վերանայել «Թոլիշ Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի 5 տարվա ազատազրկման վճիռը: Այս մասին տեղեկացնում է CPJ-ի պաշտոնական կայքը:
«Հաշվի առնելով Հիլալ Մամեդովի հասցեին հնչեցված մեղադրանքները, կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները հուսահատ կերպով փորձում են հետ պահել նրան լրագրությունից: Նրա վճիռը պետք է բեկանել և Մամեդովին անմիջապես ազատ արձակել»,-նշել է CPJ-ի Եվրոպական և կենտրոնական ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան:
CPJ-ի պաշտոնական կայքը նաև նշում է, որ Ադրբեջանում, որը պետք է ԵԽԽՎ Նախարարական կոմիտեի նախագահությունը ստանձնի 2014թ, առնվազն ինը լրագրող իրենց աշխատանքի համար գտնվում են ճաղերի հետևում:
Նշենք, որ նախօրեին էլ «Լրագրողներ առանց սահմանի» (Reporters Without Borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Հիլալ Մամեդովի 5 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը և կոչ արել ազատ արձակել նրան:
Իր հերթին ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նշել էր, որ անհանգստացած է Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների շուրջ բացասական զարգացումների հարցում՝ հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա