Գուլիև. Ադրբեջանում իշխանությունները դեռևս 2013թ-ի սկզբին հաղթանակ են տարել, և դրանում նրանց օգնել է ընդդիմությունը
«Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին ու հրապարակել է «Ալիևն այդպես էլ լուրջ մրցակից չունեցավ» խորագրով հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` ընդհանուր առմամբ նախագահական ընտրությունների գործընթացին կհետևի 87 երկրներից 34 կազմակերպությունների ներկայացուցիչ:
Եթե պաշտոնի գլխավոր հավակնորդ, գործող նախագահ Իլհամ Ալիևն այցելում է երկրի տարբեր շրջաններ, մասնակցում նոր հաստատությունների բացմանը, ապա ընդդիմադիր թեկնածուները զբաղված են իշխանության քննադատությամբ՝ սպառնալով «լուծել օլիգարխիայի հարցերը»:
Անդրադառնալով նախագահական ընտրությունների ելքին՝ «Բաց հասարակություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը վստահություն է հայտնել, որ այս ընտրություններին ընդդիմությունը պարտվելու է։
«Իշխանությունները հաղթանակ են տարել ոչ թե հիմա, այլ դեռևս 2013թ-ի սկզբին, և դրանում նրանց օգնել է հենց ընդդիմությունը։ 2013թ. առաջին 5 ամիսներն ընդդիմությունը վատնել է անդեմ մի կազմակերպության՝ «Ազգային խորհրդի» ստեղծման վրա, իսկ հաջորդող ամիսները՝ միասնական թեկնածուի ընտրության։ Դրանից 15 օր անց առաջ է քաշվել այլընտրանքային թեկնածուի տարբերակը։ Եվս տասնյակ օրեր տրամադրվել են անիմաստ հուշագիր գրելու համար»,-վերհիշել է Գուլիևը՝ նկատելով, որ պարտության պատճառներն ընդդիմությունը պետք է փնտրի իր մեջ»,-գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա