Մեկնարկում է «ՀԱՅՖԵՍՏ-2013»-ը
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բրիտանական «1927» թատրոնի «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ այսօր կազդադարվի «ՀԱՅՖԵՍՏ-2013»-ի մեկնարկը:
11-րդ «ՀայՖեստ»-ը հանդիսատեսին ներկայանում է նոր տարբերանշանով՝ «Բարձրագույն քիմիա»-ով:
Փառատոնի ընթացքում հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ` Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն: Նշանավոր ներկայացումներից են Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդա» ներկայացումը` ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի (Լիտվա), «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը, Ա.Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի»ներկայացումը`Վալմիերայի դրամատիկական թատրոն (Լատվիա), Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներկայացումը (Ռուսաստան), ինչպես նաև Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը (Իտալիա):
«ՀայՖեստ» փառատոնին կմասնակցեն թատերախմբեր ոչ միայն արտերկրից, այլ նաև Երևանից և Հայաստանի մարզերից, մասնավորապես` Գյումրիից, Եղեգնաձորից: Երևանյան թատրոններից փառատոնի հիմանական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, Երևանի պատանի հանդիսատեսի, «Փոքր», «Միհր» թատրոնները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում