Հովիկ Աբրահամյանն ու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը առանձնազրույց են ունեցել
«Երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, նստել նրա կողքին ու մի քանի րոպե ինչ-որ հարց է քննարկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշել է, որ իրենք խոսել են մոտ 10 տարի շարունակ ԱԺ օրակարգում ընդգրկված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան խորհրդարանում վերջնականապես քննարկման դնելու վերաբերյալ:
«Աբրահամյանը Մանուկյանին տեղեկացրել է, որ կառավարությունը խնդրել է 15 օրով հետաձգել այս հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների կարիք կա. այդ կոնվենցիայի ընդունման դեպքում պետական բյուջեից հսկայական փոխհատուցումների անհրաժեշտություն է առաջանում, իսկ դա հանգեցնում է լրացուցիչ ծախսերի»: