Նունե Եսայանի համերգը պետբյուջի վրա նստել է ավելի քան 54 մլն դրամ
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Նունե Եսայանի համերգը պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 54 մլն դրամ:
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որի համաձայն
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծախսերը փոխհատուցելու նպատակով «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 54691.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում