«Open Doors». Ինչպիսին է քրիստոնյայի կյանքը Ադրբեջանում
Ինչպիսին է քրիստոնյայի կյանքը Ադրբեջանում: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Open Doors» պարբերականը:
«Ադրբեջանում կրոնական նյութերը գրաքննության են ենթարկվում: Ադրբեջանում բոլոր կրոնական նյութերը պետք է հատուկ հաստատաման արժանանան Պետական կոմիտեի կողմից, որն էլ որոշում է թե քանի կրկնօրինակ պետք է տպագրել:
Կրոնական նյութերը, որոնք ուղարկվում են փոստով նույնպես ստուգվում են: Ոչ մի տպագրատուն, ոչ մի կրոնական նյութ չի տպագրում առանց Պետական կոմիտեի հաստատման: Եթե նրանք առանց որևէ թույլտվության տպագրեն, շատ ռիսկային քայլ կլինի:
Ադրբեջանում յուրաքանչյուր խանութ պետք է հատուկ թույլտվություն ունենա նման նյութեր վաճառելու համար:
Այպիսով` Ադրբեջանում հավատացյալների կյանքը բավականին դժվար է: Պաշտոնապես քիչ եկեղեցիներ գոյություն ունեն: Ավելի ու ավելի շատ խմբեր հայտնվում են «ապօրինի» ցուցանակներում` հնարավոր բոլոր հետևանքներով (օրինակ` կալանավորում, տույժեր և այլն): Չնայած աճող ճնշմանը, եկեղեցին շարունակում է իր աշխատանքը, և կամաց-կամաց աճում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա