Քաղաքական հանելուկ Փաշինյանից
Քիչ առաջ Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում փակ, գաղտնի քվեարկությամբ` 103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում հայտարարել էր, որ դեմ է պատրաստվում քվեարկել, facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Քաղաքական հանելուկ. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստանում է ընդամենը երեք դեմ»:
Նախորդիվ`
«Այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ անհատը կարող է համակարգ փոխել». Ժառանգությունը դեմ է Կոստանյանի թեկնածությանը
Խորհրդարանը Կոստանյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով