Ադրբեջանագետ. Ադրբեջանի նախագահական ընտրությունները շոու են
«Ադրբեջանը նախագահական ընտրությունները ցանկանում է ներկայացնել որպես շոու և գրանցվել են բազմաթիվ թեկնածուներ, որպեսզի արտաքին լսարանին ցուցադրեն ազատ խոսքի առկայություն և այլընտրանքային ընտրություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա նշեց, որ ընդդիմադիր թեկնածուների պաստառները պոկվում են քաղաքների փողոցներից և թեկնածուները այդ հարցով արդեն դիմել են ԿԸՀ-ին:
«Ադրբեջանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Իլհամ Ալիևը կարողանում է շեղել հասարակության ուշադրությունը դեպի մանր խնդիրներ և օգտագործել այդ իրավիճակը հօգուտ իրեն»,-ասաց Ս. Ասատրյանը:
Ըստ նրա, Ադրբեջանի ընտրություններում թեկնածուների մեծամասնությունը չունեն այն ռեսուրսները և հնարավորությունները, որպեսզի մրցակցեն Իլհամ Ալիևի հետ:
«Իլհամ Ալիևը մաքրում է իր ճանապարհը նախագահի աթոռը կրկին զբաղեցնելու համար»-ասաց ադրբեջաագետը:
Ս. Ասատրյանը պատասխանելով այն հարցին, թե որ թեկնածուն է ձեռնտու Հայաստանին նշեց, որ Իլհամ Ալիևը, ամենայն հավանականությամբ, կրկին կդառնա Ադրբեջանի նախագահ. նրա ռազմական հռետորաբանությունն ավելի կանխատեսելի է Հայաստանի համար և նա չի գնա ավանտյուրաների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում