Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Սիրիահայ Պերճուհի Հակոբյանն երկու ամիս է ամուսնու հետ եկել է Հայաստան: Ամուսնու աշխատանքի վայրում ռումբ էր պայթել, գրասենյակն ավերվել էր, իսկ ամուսինը՝ մահից փրկվել:
Եթե պատերազմ լինի, չեն մնա Սիրիայում, կտեղափոխվեն Հայաստան, իսկ հիմա միայն հանգստանալու են եկել: «Մենք եկանք Հայաստան՝ հոգեպես մի քիչ հանգստանալու, առօրյա վախերից հեռու մնալու: Բայց պիտի վերադառնանք անպայման: Այնտեղ մեր տունն է: Թեպետ ես Հայաստանը շատ եմ սիրում և շատ հաճախ եմ գալիս: Այս տարվա ընթացքում հինգ անգամ եկել եմ: Պատկանելությունս թե՛ Հայաստանի է, թե՛ Սիրիայի: Իսկ տունը, իմ առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Պերճուհի Հակոբյանի խոսքով՝ դժվարութուններ շատ կան: Եթե Դամասկոսի շուրջ բախումներն ավելի թեժ են լինում, չեն կարողանում ապրանք բերել քաղաք: Սնունդի պակաս է լինում, անպաշտպանության և անապահովության զգացում կա:
«Մարդիկ ամբողջ օրը հեռուստացույցի առջև են, լուրերին են հետևում, որտեղ ինչ եղավ, որ բաժինը ուր մտավ: Հոգեպես շատ ընկճված են, հայտնի չէ, ելքն ինչպես պետք է ինի: Մի քանի շաբաթ առաջ, որ ԱՄՆ հարձակման սպառնալիքը կար, շատերը Լիբանան փախան, որովհետև վախենում էին: Դամասկոսն իբրև քաղաք շատ փոխվեց այս տարիների ընթացքում, շատ ճանապարհներ փակվեցին: Զինյալներ կան ճանապարհներին, մի տեղից մյուս տեղ անցնելու համար խիստ ստուգում են: Ժողովուրդը տխուր է և վախի մեջ»,- ներկայացրեց սիրիահայը:
Կնոջ հորեղբոր զավակները, մեծ քույը հիմա Սիրիայում են: «Երկու աղջիկներ ունեմ, որ արդեն Սիրիաից դուրս են: Մեր մեծ ընտանիքը, գերդաստանը ցրվեց աշխարհով մեկ: Կան մարդիկ, ովքեր մեր նման ժամանակավոր են եկել Հայաստան, բայց շատերն էլ եկան և այստեղ հաստատվեցին: Ես ժամանակին բիզնես ունեի՝ խաղալիքների և հուշանվերների խանութ: Հետո աշխատել եմ մեր բարեգործական վարժարանում, ինչպես նաև գրադարանում և ակումբում: Հիմա զբաղվում եմ տան գործերով»,- պատմեց նա:
Պերճուհի Հակոբյանը նկատեց, որ Դամասկոսում և Հալեպում իրավիճակը տարբեր է: Դամասկոսը որպես մայրաքաղաք ավելի պաշտպանված է, շատ կռիվներ, բախումներ չկան: Բախումները հիմանականում մայրաքաղաքի շուրջ են: Այնուամենայնիվ, վախ կա, որ ամեն վայրկյան կարող են մտնել քաղաք: Իսկ Հալեպում իրավիճակը շատ ավելի վատ է:
Նախորդիվ`
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները