«Նման հարց չենք քննարկել». Հովհաննես Սահակյանն իր` Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակվելու մասին
«Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու դեպքում նրան կփոխարինի մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` Հովհաննես Սահակյանը:
«168 ժամ»-ը փորձել է այս հարցը ճշտել հենց Հ. Սահակյանից: Վերջինս ասել է.«Այո, մամուլում են շրջանառվում, իսկ մենք նման հարց չենք քննարկել, նման խնդիր չկա»: Հարցին, թե ցանկություն չունի՞ զբաղեցնել Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Հ. Սահակյանը պատասխանել է.«Ցանկությունը կարող է ավելի նեղ կամ լայն լինել: Չեմ կարծում, թե պաշտոնի գնալը ցանկությունով պետք է լինի»: