Համաներում հայտարարելու մասին նախագծի ընդունումը հետաձգվեց
ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի նախագահի առաջարկության քննարկումն այսօր ԱԺ նիստում ավարտվեց: Վաղը, հոկտեմբերի 3-ին կկայանա նախագծի քվեարկությունը:
Համաներման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին խնդրեց 1 օր ժամանակ տրամադրել, հետաձգել քվեարկությունը`պատգամավորների կողմից արված բոլոր առաջարկությունները ի մի բերելու համար: Թովմասյանը խոստացավ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, շահագրգիռ քննարկումների արդյունքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների մասին խոսել վաղվա ելույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում