«Դոկտրինա». Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության սեկտորի կորուստները 71-ի են հասնում
Ադրբեջանի ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փոխանցմամբ, 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության սեկտորի կորուստների թիվը 71-ի է հասնում, վիրավորների թիվը՝ 74-ի: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ կորուստներից միայն 9-ին են բաժին հասնում մարտական կորուստներին, իսկ 62 մարդ մահացել է ոչ մարտական պայմաններում:
«15 մարդ ինքնասպան է եղել, 12-ը մահացել են ճանապարհատրանսպորտային պատահարի, 10-ը՝ հիվանդության, 9-ը՝ դժբախտ պատահարի, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 3-ը ուղղաթիռի վթարի, 2-ը քաղաքացիական անձանց կողմից սպանելու պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա