Զբիգնև Բզեժինսկի. Իրանի հետ բանակցելը դժվար է, բայց հնարավոր
«Իրանում կանանց չափազանց մեծ դեր է վերապահված. Մենք դա չգիտենք»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին:
Ամերիկացի հայտնի քաղաքագետը «ՍիԲիԷս» հեռուստաալիքին տված հարցազրույցում, լրագրողի այն հարցին, թե կարելի է արդյո՞ք Իրանին վստահել, մասնավորապես պատասխանել է. «Մենք կարող ենք Իրանին վստահել այնպես, ինչպես կարող ենք վստահել աշխարհի ցանկացած երկրի»:
Բժեզինսկին, մատնանշելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, նշել է. «Մենք կարող ենք Իրանի հետ ևս այդպես վարել, պայմանով, որ ծայրահեղական բովանդակությամբ և վնասաբեր առաջարկություններին ուշադրություն չդարձնենք»:
Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հավանականությանը՝ Բզեժինսկին նշել է, որ Իրանի հետ բանակցելը դժվար, սակայն հնարավոր է:
«Իրանը խայտաբղետ հասարակություն ունի. երբ, որ մենք ուսումնասիրում ենք այդ երկրի վիճակագրությանը, ապա նկատում ենք, որ Իրանում կանանց չափազանց մեծ դեր է վերապահված. մենք դա չգիտենք, քանի որ այդ երկրի վերաբերյալ մեր պատկերացումները սև և սպիտակ են»,-եզրափակել է Բզեժինսկին:
Նկատենք, որ սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ միջուկային խնդրի շուրջ կայացավ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը:
Նախորդող հրապարակումներ՝
Հասան Ռոհանին ԱՄՆ-ից 5 ուղերձ է ստացել, սակայն չի ընդունել Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկությունը
Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմամբ՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը կբարելավվի. Իրանագետ