Եվրոպան դիտարկում ենք որպես կարևորագույն ուղղություն. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Արցախի պետականաշինության տեսլականում կա հիմնարար գաղափար, որ պիտի լավ հարաբերություններ պահպանել բոլոր կարևորագույն պետությունների հետ` մանավանդ, որ կա մեծ հայկական սփյուռք: Այս մասին Panorama.am-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ու հավելեց, որ այս առումով չափազանց կարևոր են նաև հարաբերությունները և դրանց զարգացումը Եվրոպայի հետ, ինչին այսօր ԵԽԽՎ-ում իր ելույթում անդրադարձել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դրանք քաղաքակիրթ, զարգացած երկրներ են, և մենք ունենք բազմաթիվ կապեր: Մեր հիմանական մոտեցումը և-և տարբերակն է, այսինքն` և Եվրոպա, և Ամերիկա, և Ռուսաստան, և Չինաստան, այլ պետություններ: Մենք չենք առաջնորդվում կամ-կամ տարբերակով: Ուրիշ տարբերակ չունենք, քանի որ ունենք սփյուռք, այդ սփյուռքն ապրում է տարբեր պետություններում, որոնց շահերը երբեն բախվում են: Եվրոպան մեզ համար դիտարկում ենք որպես կարևորագույն ուղղություն և ամեն ինչ անում ենք, որ կապերն ամրապնդենք»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի` Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի մասին հայտարարությանը, Դավիթ Բաբայանը նկատեց, որ հստակ ուղերձներ կային, որ միջազգային հանրությունը պետք է անպայման հաշվի առնի. «Հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանի իշխանությունները թունավորում են սեփական ժողովրդին: Ճիշտ է նախագահը լավատես է այս տեսանկյունից, ասում է` ողջ ժողովուրդը չի կարող այդ ատելությամբ լցվել, կան մարդիկ, որոնք չեն կիսում նման տրամադրությունները»:
Նա ընդգծեց, որ Եվրոպական պետությունները պետք է այս ամենը հաշվի առնեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն: Արցախի նախագահի մամուլի խոսնակը որպես միջոց տեսում է Արցախի հետ կապերի ամրապնդումը:
«Ադրբեջանը կտեսնի, որ Արցախի պես ժողովրդավարական պետության հետ կապերը հաստատվել և զարգացել են, իսկ ինքը գնալով դեպի ֆաշիզմ, ,եկուսացել է միջազգային հանրությունից»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյան. Կոնֆլիկտի պատճառով իրենց բնակավայրերը լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները