Իսմայլիովան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլիովան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացնում է «mediadefence.org»-ը:
Բողոքում Իսմայիլովան նշել է, որ Ադրբեջանի կառավարությունն իր հանդեպ զրպարտության քարոզարշավ է իրականացնում, ինչպես նաև ոտնահարվում է իր իրավունքները:
Իր 10 տարվա լրագրողական գործունեության ընթացքում, Իսմայիլովան կառավարության կոռուպցիայի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել և նա միջազագայինորեն հայտնի է որպես ժողովրդավարամետ դիրոքրոշում ունեցող լրագրող: 2010թ-ից ի վեր, նա բազմաթիվ նյութեր է հրապարկել Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ: Դրանից հետո սկսվել են սպառնալիքները:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին ուղղված իր բողոքում, Իսմայիլովան նշել է, որ Ադրբեջանի իշխանություննեի գործողությունները կապված են իր լրագրողական աշխատանքի հետ և այնուամենայնիվ ոտնահարվել է իր ազատ արտահայտվելու իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա