Նիկոլ Փաշինյանը լուսանկարել է իր «դեմ»-ը (լուսանկար)
Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկությունից հետո գրանցված 3 «դեմ»-երից մեկը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանինն է, քանի որ ինքն իր քվեաթերթիկը քվեարկությունից հետո նկարել է: Լուսանկարը պատգամավորը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում ու գրել. «Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն»:
Գրանցված «դեմ»-երի քիչ քանակը տարակուսանք էր առաջացրել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, քանի որ և ՀԱԿ խմբակցությունը, և «Ժառանգություն»-ը պաշտոնապես հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու գլխավոր դատախազի առաջադրված թեկնածությանը:
Նիկոլ Փաշինյանի գրառման տակ արած իր մեկնաբանության մեջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատել է. «Նիկոլ, բա ձեն հանեիր, մտքովս չի անցել, այնուհետև հավելել, -Ես որևէ մեկին որևէ բան չեմ խոստացել, ոչ էլ որևէ ամպագորգոռ հայտարարություն եմ արել: Այս հարցում ես որևէ մեկին հաշվետու չեմ, բացի, թերևս, իմ խղճից: Ինձ լավ ճանաչողները գիտեն, թե ինչու է բացառված իմ ԿՈՂՄ քվեարկելը: Մնացյալը ինձ շատ քիչ է հետաքրքրում»:
Նախօրեին ստեղծված իրավիճակը հասկանալու համար լրագրողների բոլոր հարցերին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանում էր, որ ՀԱԿ խմբակցության բոլոր անդամները` ինքը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը դեմ են քվեարկել, իսկ Ստեփան Դեմիրճյանն իր քվեաթերթիկում սխալ է արել, որը համարվել է անվավեր: Ավելին, ՀԱԿ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել էր հետևյալը. «Հարգելի ազգդ իմ հայոց և որք յազգէն մուտիլովշիկաց: Ուրեմն դեմ են քվերակել՝ Արամ Մանուկյան, Լյուդմիլա Սարգսյան, Գագիկ Ջհանգիրյան, անվավեր է Ստեփան Դեմիրճյանը (սխալ նշան ա դրել), Լեւոն Զուրաբյանը Ստրասբուգում է: Մնացածների հարցերը ինքներդ պարզեք: Սիրով եւ միշտ ձեր Հրանտ»:
Դեմ քվեարկելու պնդում էր արել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ասելով, որ ինքը ի սկզբանե հայտարարել է իր դիրքորոշումը և դեմ է քվեարկել առաջարկված թեկնածուին:
Հարակից հրապարակում.
Մեկը շվարած է, մյուսի համար հանելուկ է. Ովքե՞ր են Կոստանյանին «դեմ» քվեարկողները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները