ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրել է Ադրբեջանում հոկտեմբերի 9 -ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց:
Հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում պետք է մրցեն տաս թեկնածուներ, որոնցից ութը առաջադրվել են կուսակցությունների կողմից, մեկը նախաձեռնող խմբի, իսկ մյուսը թեկնածուն էլ՝ ինքնաառաջադրվել է:
«Ընտրական քարոզարշավ և քարոզարշավի ֆինանսավորում». Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, սակայն քաղաքական գործիչների ընտանիքի անդամների ահաբեկման որոշ դեպքեր են գրանցվել:
Գործող նախագահի քարոզարշավում շեշտը դրված է եղել իր նախագահության ընթացքում տարածքային կայունության, տնտեսական զարգացման ու այլ ձեռքբերումների վրա:
Մյուս թեկնածուների քարոզարշավները ավելի զսպված են եղել: Որոշ թեկնածուներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԴԱ-ին (դիտորդական առաքելություն) տեղեկացրել են ֆինանսական և մարդկային ռեսուրսների բացակայության մասին, չնայած նրանք նեղ շրջանակներում հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ: ԴԱ զրուցակիցները զեկուցել են մասնավոր գրասենյակներ վարձակալման հարցում դժվարությունների և շրջաններում քարոզչական տարածքի հարցում տեղական ճնշումների առկայության մասին:
Ընտրական հանձնաժողովներ. 6 թեկնածուներ օգտվել են իրենց իրավունքից և ԿԸՀ ներկայացրել իրենց ներկայացուցչին: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն այցելել է բոլոր 125 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովներ և ստացել նրանց լիարժեք համագործակցությունը: Մի շարք դեպքերում, ընդդիմադիր կուսակցությունները ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին իրենց մտահոգություն են հայտնել ընտրական հանձնաժողովների անկողմնակալության մասին:
Ընտրողների գրանցում. Համաձայն սեպետեմեբրի 14-ին թարմացված ընտրացուցակների, ընտրողների թիվը կազմում է 5,016,365: ԿԸՀ-ն ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին հայտնել է, որ իրենք ստացել և մշակել են 4000 խնդրանքներ` պարզելու ընտրողների ցուցակը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ -ի զրուցակիցները մտահոգություն են հայտնել այն հարցում, թե ինչպես են ներքին միգրանտներ օգտվելու իրենց ընտրելու իրավունքից:
ԶԼՄ-ներ. Սեպտեմբերի 16-ին, պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ, ԿԸՀ-ն հայտարարել է, որ թեկնածուները մեկ շաբաթվա ընթացքում հեռուստատեսությունից և ռադիոյից կարող են ավճար օգտվել վեց ժամ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ -ն ԶԼՄ -ների մոնիտորինգը սեպտեմբերի 2-15 ընկած նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում նշել է, որ գործող նախագահի մասին ավելի շատ է լուսաբանվել: Լուսաբաման զգալի մասը նվիրված է եղել գործող նախագահի հասարակական միջոցառումների մասնակցությանն և նրա ելույթներին: Սեպտեմբերի 17- ին, լրագրող է ձերբակալվել Քրեական օրենսգրքի 206.3.2 եև 228.2.1 հոդվածներով` ապօրինի զենք պահելու մեղադրանքով:
Բողոքներ և դիմումներ. Սեպտեմբեր 20-ին, ԿԸՀ-ն չորս բողոք է ստացել հեռուստատեսությամբ սեպտեմբերի 19-ին կլոր սեղան քննարկման ժամանակ թեկնածուների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Բողոքները ուսումնասիրվել են ԿԸՀ փորձագիտական խմբի կողմից: ԿԸՀ - ն որոշել է «լուրջ» նախազգուշացում տալ նախագահի թեկնածու պարոն Հասանլիին, մի «հերթական» նախազգուշացում էլ պարոն Հաջիևին: ԿԸՀ-ն կոչ է արել բոլոր թեկնածուներին իրենց քարոզարշավների ընթացքում խուսափել վիրավորանքներից և խտրականությունից: Սեպտեմբեր 24-ին, պարոն Հասանալին բողոքարկել է ԿԸՀ որոշումը Բաքվի վերաքննիչ դատարան, դատարանը բավարարել որոշումը ու դրան հաջորդել է այն, որ Գերագույն դատարանը առկախել է վճիռը:
Առաքելության գործունեությունը. Հաշվետու ժամանակահատվածում, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ԸԴԱ -ն շարունակել է իր կանոնավոր գործունեությունը` հանդիպել պետական պաշտոնյաների, գրանցված թեկնածուների, կուսակցությունների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: ԸԴԱ ղեկավար առաքելության այցելել է Շաքի, Գանջա և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: ԸԴԱ - ի երկարաժամկետ դիտորդների տեղակայված են ամբողջ երկրով մեկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա