Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ բողոքների թիվը կտրուկ աճել է. Փիրուզ Սարգսյան
Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող բողոքների, ինչպես նաև դրական ելքերով գործերի քանակը տարեցտարի աճում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նրա խոսքերով` բոլոր ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ բողոքների թիվը կտրուկ աճել է, այդ թվում` բանկերի և ապահովագրական ընկերությունների:
Ըստ Փ.Սարգսյանի` հաշտարարին ներկայացվող բողոքների թվի միջին ցուցանիշը 2012 թվականին 2011-ի համեմատ ավելացել է մոտ 175 տոկոսով:
Նշվեց նաև, որ 2013թ.-ի երեք եռամսյակների ընթացքում Հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 1298 բողոք: Բողոք ներկայացրած հաճախորդներից յուրաքանչյուրին գրասենյակի աշխատակիցները տրամադրել են խորհրդատվություն, բացատրել են իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Գրասենյակը 2013թ.-ի հունվարի 1-ից մինչ սեպտեմբերի 30-ը գրավոր ստացել է 535 պահանջ: Քննած պահանջների մոտ 50%-ը լուծվել են հօգուտ հաճախորդների: 2013թ.-ի երեք եռամսյակների ընթացքում հաճախորդներին Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է ավելի քան 108 մլն. դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները