Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին ու անձանց, ովքեր հնարավոր դարձրին ապակեպատկերի տեղադրումը:
«Մոտ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ՝ մաս կազմելով եվրոպական մեծ ընտանիքի: Ինչպես 800 մլն եվրոպացիների համար, ժողովրդավարության այս տաճարը դարձավ նաև մեր՝ հայերիս տունը:
2001թ. Հայաստանը 10 տարեկան էր, հիմա արդեն՝ 22: Ավելի քան մեկ տասնամյակ այս ընտանիքում «մեծանալով», Հայաստանն ստեղծել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ամուր հիմքեր ու կառուցակարգեր:
Հարգելի բարեկամներ,
Հայաստանի կողմից նվիրաբերված այս ապակեպատկերն ընդունեք իբրև համեստ ներդրում մեր ընդհանուր տան կառուցմանը: Եվրոպայի խորհրդում համախմբված ժողովուրդները տարբեր են իրենց պատմությամբ ու անցյալով, սակայն միավորված են միասնական համամարդկային արժեքների շուրջ: Նրանք հատիկ առ հատիկ կերտել են այդ արժեքները՝ հարթելով դեպի միասնական ապագայի տեսլականը տանող ուղին: Ապակեպատկեր հեղինակային այս աշխատանքը խորհրդանշում է մեր հավաքական ուժը՝ իր միասնականության ու ներդաշնակ բազմազանության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդու մ Հայաստանի նախագահության նվերի հանձնման արարողության ժամանակ:
Ըստ աղբյուրի, այնուհետև Նախագահը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ դիտել է ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում Արև Պետրոսյանի եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որը ևս խորհրդանշում է միասնության ուժը, որոնք Հանրապետության Նախագահն այնուհետև նվիրել է պարոնայք Ժան-Կլոդ Մինյոնին, Թորբյորն Յագլանդին և Նիլս Մուիժնիկսին:
Այցի ավարտին Եվրոպայի խորհրդում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ստորագրման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյան. Մենք հազարավոր թելերով կապված ենք Մաքսային Միության երկրների հետ
Սերժ Սարգսյան. Հայաստանը և նրա զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը
Սերժ Սարգսյան. Կոնֆլիկտի պատճառով իրենց բնակավայրերը լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ
Ս. Սարգսյան. Հայաստանն ամեն ինչ անում է, որ սիրիահայերն իրենց պաշտպանված զգան
ՀՀ նախագահ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները չի կատարել
Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս. Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
ՀՀ Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին