«РБК Daily»: Ադրբեջանում առեղծվածային կերպով 677 միլիոն իրանական նավթադոլար է անհետացել
Նախորդ շաբաթ ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ մոսկովյան Շերեմետևո օդանավակայանում արդեն 6 տարի է, ինչ 20 միլիարդ եվրո պարունակող մի օդանավ է կանգնած: Այսօր «РБК Daily» գործակալությունը հետաքննություն է հրապարակել, որտեղ ի թիվս այլ բաների` գրված է Ադրբեջանում 500 եվրո միլիոն եվրոյի կորստի մասին: Ըստ գործակալության` վերջին տարիներին մոսկովյան օդավակայանում պահվող բեռների «վերահսկող» անձը հայտնել է, որ պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Իրանը դեռ ընկերություն էին անում, և ԱՄՆ-ն իրանցիներից նավթ էր գնում: 90-ականների սկզբին ամերիկացիները հոգնեցին նրանց համար դոլարներ տեղափոխելուց և առաջարկեցին ԱՄՆ-ի Ֆեդերալ պահուստային համակարգից երկու սպա և տպիչ մեքենա ուղարկել Իրան, և իրանցիներն իրենք կտպեն իրենց դոլարները. որքան նավթ վաճառել են, այնքան էլ կտպեն:
«Այդ սխեման աշխատեց այնքան ժամանակ մինչև Իրանի միջուկային ծրագիրը սկսեց խանգարել ԱՄՆ-ին: Ամերիկացիներն անմիջապես չեղյալ հայտարարեցին բոլոր պայմանագրերը և հետ վերցրին տպիչ մեքենան: Արդեն տպագրված դոլարներն ամերիկացիները չճանաչեցին և հայտարարեցին, որ դրանք պարզապես թղթեր են: Այդ ժամանակ իրանցիները սկսեցին մտածել, թե ինչ կարելի է անել այդ դոլարների հետ, իսկ դրանք վեց տրիլիոն էին կազմում», - գրված է նյութում:
Այդպես, երկար խորհրդատվություններից հետո Ռուսաստանի, Գերմանիայի և Իտալիայի անդամակցությամբ միություն ստեղծվեց: Այդ երկրները խոստացան օգնել իրանցիներին տրիլիոնները հօգուտ բոլորի օգտագործելու համար: Արդյունքում դոլարները Իրանից տեղափոխվեցին Գերմանիա, բեռնաթափվեցին Ֆրանկֆուրտում և փոխանակվեցին եվրոյի:
«Փոխանակման ընթացքում իրանցիները լրջորեն տուժեցին. արդյունքում ստացվեց ընդամենը 3 տրիլիոն` 6-ի փոխարեն: Դրանք 500 եվրոյի թղթադրամներով էին: Սակայն ավելի ուշ գերմանական իշխանությունը պահանջեց Գերմանիայի տարածքից դուրս բերել եվրոները: «Բրինկս»-ը` Եվրոպայի Կենտրոնական Բանկի կողմից դրամական միջոցներ փոխադրող միակ կազմակերպությունը, այդ գումարը տեղափոխեց 27 երկիր, ներառյալ ԱՊՀ երկրներ (Ուկրաինա, Ղազախստան, Ադրբեջան): Միլիարդները պահվում են օդանավերում, պահեստներում, շոգենավերում, ինչպես նաև տեղական բանկերի պահեստարաններում», - նշում է РБК-ն:
Սակայն հետաքննության մեջ նշվում է, որ եղել են դեպքեր, երբ գումարներն անհետացել են: «Ադրբեջանում անհետացել է 500 միլիոն եվրոյի չափով բեռ, և որևէ մեկը չի կարող հասկանալ, թե ինչպես», - գրում է գործակալությունը:
«Վերահսկիչը» պատմել է, որ գոյություն ունի այդ թղթադրամների թվային ցուցակը. անհնար է դրանք անվտանգ կերպով շրջանառության մեջ դնել: «Եթե մի փոքր շեղում թույլատրվի, ԱՄՆ-ի ամբողջ պարտքային պարտականությունների համակարգը կտապալվի», - ասել է նա: «Վերահսկիչի» խոսքերով` այս ամենը նույնիսկ վտանգավոր է դառնում, և շատ մարդիկ կարող են մահանալ այդ «ոսկե տենդի»-ի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան