Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
Ի սկզբանե բոլորի համար հասկանալի էր, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա, առանց դրա խնդիրը լուծում չունի: Այս մասին, ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ տևական գործընթացից հետո, 2007 թվականին, ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին փաստաթուղթ է առաջարկել, որը այնուհետև կոչվել է Մադրիդյան սկզբունքներ:
«Այդ փաստաթուղթը ենթադրում է կոնֆլիկտի լուծում երեք հիմարար սկզբունքների հիման վրա: Այն է՝ ուժի և դրանց սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և պետությունների տարածքային ամբողջականություն: Մենք փաստաթուղթը ստանալուց հետո հայտարարեցինք, որ այո՛, մենք հնարավորություն տեսնում ենք այս սկզբունքների հիման վրա լուծել այդ կոնֆլիկտը:
Որոշ դադարից հետո ադրբեջանցիները ևս հայտարարեցին, որ այո՛, իրենք պատրաստ են այս սկզբունքների հիման վրա լուծել կոնֆլիկտը: Սկսած 2008թ-ից, ես անմիջականորեն ներգրավել եմ բանակցություներին և Ադրբեջանի նախագահի հետ երեք տարուց ավելի բանակցել ենք: Բանակցել ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ: 2011թ ամռանը կարծիք կար, որ կողմերը պատրաստ են ստորագրելու հիմարար սկզբունքների մասին փաստաթուղթը: Եվ մենք գնացինք Կազան` ՌԴ քաղաքներից մեկը, որպեսզի հերթական հանդիպման ժամանակ իմի բերենք բանակցածը և ստորագրենք այդ փաստաթուղթը»,- նշեց նախագահը:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կազանում Ադրբեջանի նախագահը հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը՝ հանդես գալով լրացուցիչ 10 առաջարկություններով, ինչի պայմաններում այլևս անհնար էր ստորագրել այն:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ավելի ուշ նախագահը ելույթ է ունեցելԵԽԽՎ-ում: Այս պահին նախագահը պատասխանում է ԵԽԽՎ ներկայացուցիչների հարցերին:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները