Սերժ Սարգսյան. Մենք հազարավոր թելերով կապված ենք Մաքսային Միության երկրների հետ
«Հարցը մշտապես քննարկվել է քաղաքական ուժերի հետ և եթե ես ձեզ ասեմ, որ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ հարցը խորապես քննարկվել է, ապա ես անկեղծ չեմ լինի: Շատ մի պարզ հանգամանք կա, ՀՀ սահմանադրությունը երկրի նախագահին է վերապահում արտաքին քաղաքականության իրականացումը: Սահմանադրությունը ինձ բոլոր հնարավորությունները տալիս է միջազգային պայմանագրեր ստորագրելու համար»,-այսօր ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ առանձնահատկությունը այն է, որ բոլոր այդ միջազգային պայմանագրերը գալու են ՀՀ խորհրդարան, որտեղ ներկայացված են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Եթե ՀՀ խորհրդարանը չվավերացնի այն փաստաթղթերը, որոնք վավերացրել է ՀՀ նախագահը, այդ ժամանակ կարելի է գնալ այլ տարբերակների: Այդ ժամանակ կարելի է ինչ-որ մի քաղաքականությունից հրաժարվել»,-ասաց ՀՀ նախագահը:
Ս. Սարգսյանը նշեց, որ ինքը հույսով է, որ Մաքսային Միության անդամակցությունը բխում է նաև քաղաքական ուժերի շահերից, որովհետև այն բխում է մեր ժողովրդի շահերից:
«Մենք հազարավոր թելերով ենք կապված Մաքսային Միության անդամ երկրների հետ: Մեր արտահանման 1/3-րդը բաժին է հասնում Ռուսաստանին և դա հիմանականում գյուղատնտեսական ապրանքներն են և դրանց վերամշակած արդյունքները: Պատկերացրեք, եթե դրանք տեխնիկական կանոնակարգերին չհամապատխանեն, ապա ինչպիսի դժվարությունների առջև մենք կարող ենք կանգնել»,-նշեց երկրի ղեկավարը:
Ս. Սարգսյանը նշեց, որ Վիլնյուսում ասոցացման պայմանագրի ստորագրման հետ համաձայն է մեր հանրության մեծ մասը:
«Մենք ուսումնասիրություններ ենք անցկացնում և չեմ կարծում, որ հանրաքվեի կարիք այսօր կա: Չեմ բացառում, որ վաղը քաղաքական ուժերի պահանջով կարող է հանրաքվե լինել: Վստահեցնում եմ ձեզ, որ մեր ուսուսմնասիրությունները խոսում են այն մասին, որ մեր կայացրած որոշումը բխում է մեր ժողովրդի շահերից և նրա մեծ մասի ցանկությունն է»,-նշեց ՀՀ նախագահը:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյան. Հայաստանը և նրա զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը
Սերժ Սարգսյան. Կոնֆլիկտի պատճառով իրենց բնակավայրերը լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ
Ս. Սարգսյան. Հայաստանն ամեն ինչ անում է, որ սիրիահայերն իրենց պաշտպանված զգան
ՀՀ նախագահ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները չի կատարել
Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս. Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
ՀՀ Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը
Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին