Հայաստանցիների կենսաթոշակները կկառավարեն ավստրիացիները
Ավստրիական C-QUADRAT Investment AG ընկերությունը գերմանական Talanx-ի հետ Հայաստանում ակտիվների կառավարման համատեղ ձեռնարկություն կհիմնի: Այս մասին ասված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Հայաստանում հիմնադրվելիք ընկերության բաժնետոմսերի 74.9%-ը կպատկանի C-QUADRAT-ին:
Տեղեկատվության համաձայն` նորաստեղծ այդ ընկերությունը մեկ այլ հայտնի ընկերության հետ 2014 թվականի հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի կենսաթոշակային համակարգի ակտիվների կառավարումը: C-QUADRAT-ի գնահատմամբ` իրենց կառավարման ընթացքում կենսաթոշակային ակտիվները կաճեն: ՀՀ Կենտրոնական բանկը գործընկերներին հայտնել է, որ դրանց ծավալը մինչև 2020 թվականը կհասնի մոտ 2 միլիարդ եվրոյի:
Հաղորդագրության համաձայն` նշված գործունեությունը ծավալելու նպատակով հոկտեմբերի 2-ին ՀՀ Կենտրոնական բանկը փոխհամաձայնության հուշագիր է ստորագրել C-QUADRAT Investment AG և Talanx ընկերությունների հետ:
C-QUADRAT-ը ակտիվների կառավարման ոլորտում մասնագիտացած ընկերությունը է, որը հիմնադրվել է 1991 թվականին, գրասենյակներ ունի Վիեննայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում և Ժնևում: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում 17 երկրներում:
Talanx-ի կենսագրությունը սկսվում է դեռևս 1903 թվականից և այսօր ընդգրկում է բոլոր աշխարհամասերը: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Հանովերում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը