Հայաստանը քաղաքակրթական ընտրություն վաղուց է կատարել

 Հայկական լրատվամիջոցներն ու սոցցանցերն արդեն երկու օր անդրադառնում են նախօրեին ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ` հիմնականում ուշադրության կենտրոնում պահելով հնչած հարցերն ու դրանց պատասխանները: Բուն ելույթը, կարծես, անուշադրության է մատնվել: Մինչդեռ նախագահի հիմնական ասելիքն ու ուղերձը հենց ելույթում էր, իսկ հարց ու պատասխանի ընթացքում հնչած գնահատականներն ընդամենը ածանցյալ էին: Այնպես որ` առաջին արձագանքի ձևով եղած «թեժ» քննարկումներից հետո կարելի է սառը գլխով վերլուծել նախագահի խոսքը:

Սեպտեմբերի սկզբին Մաքսային միությանը միանալու մասին որոշման հրապարակումից հետո սա Հայաստանի նախագահի առաջին այցելությունն էր Արևմտյան Եվրոպա և առաջին ելույթը` համաեվրոպական կառույցի ամբիոնից: Բնական է, որ այս համատեքստում Սերժ Սարգսյանի ելույթում տեղ էին գտնելու շատ հարցերի ու նաև մտավախությունների պատասխաններ:

Գաղտնիք չէ, որ Մաքսային միությանը միանալու որոշման հրապարակումից հետո օդում կախված հիմնական հարցադրումն այն էր, թե արդյոք Հայաստանը հետքայլ չի՞ կատարի հասարակական-քաղաքական հարաբերությունների ոլորտում: Ըստ ամենայնի` Եվրոպայի խորհրդում ու Եվրոպայում հենց այս հարցի պատասխանն են ակնկալել Հայաստանի նախագահից: Ի դեպ շեղվելով թեմայից, պետք է նկատել, որ նախագահը մինչ ելույթ ունենալը թեման քննարկել  էր նաև Ֆրանսուա Օլանդի հետ և կարևոր է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն էր հայտնել «աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:

Ինչևէ, Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը ոչ միայն չշրջանցեց կարևորագույն հարցերը, այլև գործնականում ողջ ելույթը նվիրեց դրանց: Թեև կառուցվածքային առումով Սերժ Սարգսյանի ելույթի առանձին հատվածներ տարբերվում էին միմյանցից և շոշափում էին միանգամայն տարբեր խնդիրներ, այդուհանդերձ նախագահի բոլոր դիտարկումների, դատողությունների ու գնահատականների առանցքը մեկն էր` Հայաստանը և հայ ժողովուրդը քաղաքակրթական հարթությունում իրենց ընտրությունը վաղուց կատարել են և դա անշրջելի է. «Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում»:

Ներքին բարեփոխումների թեմային նախագահի ելույթում առանցքային տեղ էր տրված: Ըստ էության, հենց այդ հատվածում Հայաստանի նախագահը թվարկեց այն հիմնական խնդիրները, որոնք լուծելու դեպքում հնարավոր կլինի հասնել հասարակության ձգտումներին: Ընդ որում` նախագահը թվարկեց ոչ միայն թիրախները, այլև հենց այս փուլում առաջարկվող լուծումները և դրանց հասնելու նպատակով եվրոպական գործընկերներից ակնկալվող օժանդակությունը.
- ընտրական գործընթացների բարելավում, որոնց հիմքում միջազգային դիտորդների առաջարկություններն են,
- իրավունքի գերակայություն, անկախ դատական համակարգի ու անաչառ արդարադատության իրականացում, որի հիմքում եվրոպական կառույցների հետ համատեղ մշակված դեղատոմսերն են:


«Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը»,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Սերժ Սարգսյանն ու նշեց, որ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերն առավել կատարելագործելն ու իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելն է իր կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների նպատակը, որտեղ ևս Հայաստանն ակնկալում է եվրոպացիների օժանդակությունը, այս դեպքում մասնագիտացված կառույցի` Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Նախագահի ելույթի հաջորդ հատվածը, որ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին, նույնպես խարսխված է եվրոպական արժեքների վրա: Սերժ Սարգսյանն ուղղակի հայտարարեց, որ ներքին բարեփոխումները ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքն են ու առաջին հերթին դրանցով են պայմանավորված վերջին շրջանում Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանում իրականացված աշխատանքները` ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով:

Եվրոպական Միություն-Մաքսային Միություն հակադրության թեման թեև ուղղակիորեն չշոշափվեց, սակայն նախագահի ելույթի տողատակում կարելի էր որսալ միտք, որ Հայաստանն ինքը դրանք չի հակադրում (այսինքն` Մաքսային Միություն մտնելով քաղաքակրթական կողմնորոշում Հայաստանը չի փոխում).

«Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել»: Ըստ էության, սա կոչ էր եվրոպացի գործընկերներին, որ եթե իսկապես անկեղծ են համագործակցության իրենց մղումներում, ապա դրա հնարավորությունը կա, քանի որ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ լինելու «քաղաքականությունը չի ընդհատելու», իսկ եթե համագործակցությունը այլ նպատակ է հետապնդում (օրինակ` Ռուսաստանի հետ հարաբերությունները ճշտելը), ապա Երևանն այդտեղ անելիք չունի. «Մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ»:

Թեև այդ մասին ելույթում չհնչեց, բայց թե՛ հարց ու պատասխանի, թե՛ մինչ այդ եղած հայտարարություններում Երևանն ակնարկել է, որ պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, թեկուզ` առանց խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի: Ընդառաջ կգնա՞ Եվրոպան այս ձգտմանը, թե՞ ոչ: Ըստ ամենայնի` հենց Բրյուսելի այդ որոշումից է կախված, թե որքանով էր «Արևելյան գործընկերությունը» համագործակցության յուրահատուկ ձևաչափ, և որքանո՞վ` երրորդ կողմի դեմ ուղղված գործիք:

Բնականաբար, միջազգային որևէ ամբիոնից ելույթում Հայաստանի նախագահը չէր կարող չանդրադառնալ արտաքին ու գլոբալ մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին: Ուշագրավ է սակայն, որ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թե հայ-թուրքական հարաբերություններին, թե ցեղասպանության հարցին ու անգամ սիրիական ճգնաժամին, Սերժ Սարգսյանն անդրադարձավ ոչ թե զուտ հայաստանակենտրոն դիրքերից, այլ` համամարդկային ու եվրոպական արժեքների տիրույթում:

«Ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է»… «Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ»… Սրանք հատվածներ են նախագահի ելույթից, որոնք ուղղակիորեն հակադրվում են ադրբեջանցի պաշտոնակցի ռազմատենչ ու հայատյաց դիտարկումներից: Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանը խոսելով այդ մասին նշեց. «Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները»:

Քաղաքակրթական ընտրության ավելի լավ ցուցիչ եվրոպացիները սպասել չէին կարող: Նրանք չէին կարող չհամաձայնել նաև այն դիտարկման հետ, որ՝ «հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները»: Իսկ որ Լեռնային Ղարաբաղն ի տարբերություն արևելյան հարևանի շատ ավելի պատրաստ է այս հարցում և նույնպես կատարել է ընտրություն ու, անկախ կարգավիճակից, Եվրոպայի մասնիկ է, վկայում են արդեն միջազգային կազմակերպությունները:

Ցեղասպանության մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը հետևանք է, որի պատճառները համամարդկային կոչված մի ամբողջ խումբ արժեքների ոտնահարումն է: Սա է պատճառը, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի համար ու նրա առաջնորդությամբ գերակայություն է դարձել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ. «Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում»:

Իհարկե, ելույթն իր բովանդակությամբ ու ուղերձներով շատ ավելի ծավալուն ու հագեցած էր, քան վերը ներկայացված դիտարկումներն են, սակայն դրա առանցքը եվրոպական ու համարդկային արժեքներն էին ու դրանց Հայաստանի նվիրվածությունը, ինչպես նաև հաստատակամությունը` արդեն իսկ որդեգրված ուղղությամբ առաջ ընթանալու: Իհարկե, դժվար է ավելի ծանրակշիռ ապացույց գտնել, քան երկրի ղեկավարի հայտնած պատրաստակամությունն է, սակայն Հայաստանի դեպքում դա ոչ միայն ցանկություն ու պատրաստակամություն է, այլև կոնկրետ արդյունք, որի մասին ևս նախագահը խոսեց` ելույթի սկզբում. «Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին: Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար: Գործելով այլ պետությունների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանություններն ու մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ են հատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»:


Հեղինակ` Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}