Հասանլի. Իլհամ Ալիևի կառավարությունը մինչև ծնկները խրված է կոռուպցիայի մեջ
Համացանցում է հայտնվել «300 սպարտացիներ» ֆիլմի այն դրվագի` ադրբեջանական պարոդիան, որտեղ «Սպարտայի առաջնորդ` Լեոնիդասը Պարսից թագավոր Քսերքսեսին հաղորդագրություն է ուղղարկում ապստամբություն սկսելու մասին»: Լեոնիդասի ձայնը փոխել են ընդդիմադիր թեկնածու Քամիլ Հասանլիի ձայնով:
Ներկայացնում ենք երկխոսության բովանդակությունը.
«Իլհամ Ալիևի կառավարությունը մինչև ծնկները խրված է կոռուպցիայի մեջ և Ալիևն էլ մինչև կոկորդն է խրված այս ամենով»,- ասում է Հասանլին իշխանամետ թեկնածու Հաֆիզ Հաջիևին:
«Նայեք ինչ վիճակի եք հասցրել մեր ժողովրդին: Այս կառավարությունը պետք է հրաժարական տա»,-նշում է վերջինս:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ միջադեպ էր գրանցվել։ Իշխանամետ թեկնածու Հաֆիզ Հաջիևը վեճի ընթացքում այնքան է բորբոքվել, որ կորցրել է ինքնատիրապետումը և ընդդիմության թեկնածու Ջամալ Հասանլիի վրա է նետել սեղանին դրված ջրով լի շիշը։
Դիտել` տեսանյութը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա