«Ինչո՞ւ, Նունե Եսայանը վա՞տ արժեքային համակարգ է». Ֆինանսների նախարարը` Նունե Եսայանի համերգի մասին
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ էր ճիշտ Նունե Եսայանի համերգի համար պետբյուջեից հատկացնել 54 մլն դրամ, նախարարը պատասխանեց. «Ինչո՞ւ եք համարում, որ դա մեկ համերգ է, դա Անկախության տոնի նշումն էր»:
Նա նշեց, որ որպես սովորական քաղաքացի մասնակցել է այդ համերգին, ստացել է մեծ բավականություն: «Շատ լավ համերգ էր»,- ասաց նա:
Հարցին, թե Անկախության օրվա համար ինչո՞ւ էին ընտրել հենց Նունե Եսայանին, միթե՞ Անկախության տոնին Հայաստանը այլ արժեքային համակարգ չուներ ներկայացնելու, Դավիթ Սարգյանը նշեց. «Իսկ մենք այսօր ունենք երկրորդ երգիչ, ով կարողանում է մեր դասականներին այդքան լավ ներկայացնել: Ինչո՞ւ, Նունե Եսայանը վա՞տ արժեքային համակարգ է, Սայաթ Նովան, Կոմիտասը վա՞տ բան է: Դուք չեք ուզում լսել, ես ուզում եմ լսել: Դուք ինչո՞ւ եք կարծում, որ բոլորը Ձեր նման են մտածում»,- նշեց Դ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում