Հարցազրույցներ 10:16 03/10/2013

Թունանյութը չինական էր. «Հրաշք այգու» տնօրենը գտնվել է

Հեղինակ` Հարցազրույցը` Լալա Տեր-Ղազարյանի

«Հրաշք այգի» ՍՊԸ-ն ժամկետանց թունանյութեր ձեռք բերելու և իրացնելու համար ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից այս ամռանը տուգանվել էր 150 հազար դրամ: Մի քանի ամիս շարունակ ծառայությանը չէր հաջողվել գտնել տնօրենին, սակայն տուգանքի որոշումը պաշտոնական էջում տեղադրելուց հետո նա գտնվել է, ավելին տուգանքը վճարել է:

Ի՞նչ տեսակի, քանակի թունանյութի մասին է խոսքը, ովքե՞ր են տուժողները: Այս հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանի հետ:

-Պարոն Գևորգյան, ի՞նչի հիման վրա է ընկերությունում ստուգումն իրականացվել:

-ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստուգում իրականացնելու համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի գրավոր հանձնարարականը, որի հիման վրա ստուգվել է քաղաք Երևան, Արշակունյաց 214 հասցեում գտնվող «Հրաշք այգի» ՍՊԸ-ի գործունեությունը:

-Ինչո՞ւ է հենց 150 հազար դրամով տուգանվել ընկերությունը:

-Ստուգման արդյունքում «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող ք.Երևան, Արշակունյաց 214 հասցեում գործող վաճառակետում հայտնաբերվել է ժամկետանց «Կարատ» առևտրային անվանմամբ բույսերի պաշտպանության միջոցը` 800 գ: Խախտվել է «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:
Այդ իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 109.1-րդ հոդվածով, համաձայն որի «Ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով»: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՍՊԸ-ի տնօրենը, որպես պաշտոնատար անձ, տուգանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով (150.0 հազ. ՀՀ դրամ):

-Երբ տուգանքի որոշումը ամիսներ շարունակ չի հասնում ընկերության տնօրենին, ի՞նչ է պատրաստվում անել ծառայությունը:

-Տուգանքի որոշումը սահմանված կարգով փոստային ծառայությունների միջոցով ուղարկվել է «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Իվանյանին՝ գրանցված բնակության հասցեով, սակայն փոստային ծառայությունների կողմից հետ է վերադարձվել «չի պահանջվել» մակագրությամբ, այնուհետև ուղարկվել է ՍՊԸ-ի գրանցման հասցեով և նորից հետ է վերադարձվել՝ կրկին «չի պահանջվել» մակագրությամբ: Նշյալ գործողություններից հետո, օրենքով սահմանված կարգով, տուգանքի որոշումը հրապարակվել է Ծառայության պաշտոնական կայքում, որից հետո 30.09.2013 թ. տնտեսավարողը վճարել է տուգանքը:

-«Հրաշք այգի» ՍՊԸ-ն ո՞ւմից, ո՞ր երկրից է ձեռք բերել թունանյութերը, ե՞րբ: Ինչպե՞ս է եղել, որ սահմանին չի հայտնաբերվել, որ թունանյութը ժամկետանց է եղել:

-Վաճառակետում հայտնաբերված «Կարատ» առևտրային անվանմամբ բույսերի պաշտպանության միջոցը, որը համարվում է միջատասպան միջոց, ՀՀ տարածք ներմուծել է «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ 2010 թվականի մարտ ամսին՝ Չինաստանից: Այդ ժամանակ տվյալ միջոցն ունեցել է գրեթե 3 տարի պիտանիության ժամկետ՝ արտադրված 2010 թվականի հունվար ամսին: Ներմուծման փուլում, մինչև մաքսային ձևակերպումները, Ծառայության կողմից կատարվել է բեռի զննում, նմուշառում: Որակը պարզելու նպատակով նմուշը ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում որակական շեղումներ չեն արձանագրվել, և ներմուծումը թույլատրվել է: Այսինքն, ներմուծման ժամանակ բույսերի պաշտպանության միջոցը եղել է ժամկետի մեջ և պահանջվող որակական ցուցանիշներին համապատասխան:
Ժամկետանց թունանյութի առկայությունը վաճառակետում տնտեսավարողը որակում է որպես անուշադրության հետևանք, քանի որ նույն կազմակերպությունը «Կարատ» է ներմուծել նաև 2011 թվականին և ամբողջությամբ իրացրել է: Ստուգման ժամանակ վաճառակետում առկա է եղել 2012 թվականի արտադրության «Կարատ» առևտրային անվանմամբ բույսերի պաշտպանության միջոցի խմբաքանակ, որի ժամկետը լրանում է 2015 թվականին:

-Ի՞նչ քանակությամբ են իրացվել, քանի՞ մարդ է գնել: Ի՞նչ կարող են անել ընկերության գործունեությունից տուժած, վնասներ կրած քաղաքացիները:

-Տնտեսավարողը «Կարատ» առևտրային անվանմամբ բույսերի պաշտպանության միջոց է ներմուծել 2010 թվականին՝ 6000 լ և 2011 թվականին՝ 3000 լ, որոնք ամբողջությամբ իրացրել է պիտանիության ժամկետում, և 2012 թվականին՝ 15000 լ, որը գտնվում է իրացման փուլում: Թե որ խմբաքանակից քանի անձ է գնել, Ծառայությունը տեղեկատվություն չի կարող ունենալ: «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեությունից Ծառայությունը ո՛չ գրավոր և ո՛չ բանավոր բողոքներ չի ստացել:

-Ի՞նչ կարող են անել ընկերության գործունեությունից տուժած, վնասներ կրած քաղաքացիները:

-Ընկերությունների գործունեությունից տուժած և վնասներ կրած անձինք փոխհատուցման նպատակով կարող են դիմել համապատասխան ատյաններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հարցը դուրս է Ծառայության իրավասությունների շրջանակներից՝ գործողությունների մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրել չենք կարող:

Նախորդող`

Ժամկետանց թունանյութ վաճառած ընկերության տնօրենը տուգանվել է. Գյուղացիները կարող են դիմել դատարան


Գյուղացիներն ահազանգում են. Դաշտերը չորանում են


Հրանուշ Խառատյանը` հողերի խոշորացման մասին. Գերաղքատացած մեր գյուղացին, ամեն ինչից բացի, չի կարող սոցիալապես անապահով ճանաչվել

Հրանուշ Խառատյան. Թղթի վրա ունենք զգալի թվով բիզնես վարկեր, բայց իրականում դա տնտեսության մեջ ներդրում չեն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}