Համացանց 11:00 03/10/2013

Հ.Նաղդալյան. ՀՀ նախագահը վերահաստատեց մեր հավատարմությունը Ասոցացման համաձայնագրի ոգուն և բովանդակությանը

Հեղինակ` Լիա Խոջոյան

ՀՀ նախագահի` ԵԽԽՎ-ում ելույթի հիմնական ուղերձի, ինչպես նաև Շանհայյան համագործակցության կազմակերպությունում /ՇՀԿ/ դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկության շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, օրերս Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Շանհայյան համագործակցության կազմակերպությունում /ՇՀԿ/ դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկության մասին: Այս լուրը ոչ միանշանակ ընդունվեց մի շարք քաղաքական շրջանակների կողմից, մասնավորապես որակվելով որպես «անակնկալ», «հերթական գիշերային որոշում», և այլն..

- Գիշերային կյանքով ապրողներն են գուցե ամենուրեք գիշերային որոշումների ստվերը տեսնում: Վերջին շրջանում քաղաքական որոշ ընդդիմադիր ուժեր արտաքին քաղաքականության ոլորտում կատարվող քայլերի բովանդակային քննարկման արգումենտացիայի իրենց պակասը լրացնելու համար՝ անընդհատ սևեռվում են անակնկալության տարրի վրա: Նույն ձևակերպմանը, որն արվում էր Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված քննադատության տեքստում ( թեև այս որոշմանը ևս բազմաթիվ քայլեր՝ հայտարարություններ, քննարկումներ էին նախորդել) հանդիպում ենք և այս պարագայում: Կարծում եմ մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական աշխատանքով, պետք է ուշադիր հետևեն բոլոր գործընթացներին , նկատեն ու տեսնեն բոլոր կատարվող քայլերը, մտապահեն դրանք հիշողության մեջ, իսկ եթե հիշողության խնդիր չունեն, ուրեմն ազնիվ գտնվեն: Այստեղ ո’չ թաքուն գործելու , ո’չ էլ նորության վրա զարմանալու որևէ հանգամանք չկա: Դեռևս անցյալ տարվա մայիսին է ՀՀ-ն դիմել Շանհայյան համագործակցության կազմակերպությանը՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ միայն վերջերս էլ մեր երկրի այդ ցանկության մասին Չինաստանում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ու չինական կողմը միանգամայն դրականորեն վերաբերվեց դրան: Այսինքն՝ այստեղ ո՛չ գաղտնիաբար կատարվող , ո՛չ էլ անակնկալ որևէ երևույթ չկա: Կա գիտակցված , հիմնավոր որոշում, և այդ որոշման իրականացմանն ուղղված՝ փաստարկված գործողություններ:

- Ի՞նչ կտա Հայաստանին ՇՀԿ-ին անդամակցումը բովանդակային առումով

-Նախևառաջ նշեմ, որ Շանհայյան համագործակցության կազմակերպությունը իրականում լրջագույն տնտեսական համագործակցության պոտենցիալ ունեցող կառույց է: Բավական է միայն աչքի անցկացնել այն հսկայական աշխարհագրական տարածքը, որը միավորում է այդ կազմակերպությունը՝ շուրջ 30 մլն քառակուսի կիլոմետր , Եվրասիայի 60 տոկոսը, բնակչության թվով՝ 1,5 միլիարդ, և եթե այս ամենին էլ ավելացնում ենք նաև դիտորդի կարգավիճակ ունեցող երկրները, ինչպիսին Հնդկաստանն է, Իրանը և այլն, ուրվագծվում է հսկայական շուկա: Սա, բնականաբար, կարող է և պետք է հետաքրքրի մեր երկրին՝ որպես տնտեսական զարգացման համար ևս մեկ ռեսուրս՝ դրսի շուկաներում մեր ապրանքներն ու պոտենցիալն իրացնելու համար:
Հայտնի է, որ պետությունները ղեկավարվում են իրենց շահերով և դրանցով են առաջնորդվում նման որոշումներ կայացնելիս, իսկ այս պարագայում նման հսկայական տնտեսական հնարավորություններ ունեցող կազմակերպության և այդ երկրների հետ համագործակցությունը կարծում եմ շատ ցանկալի է և պետք է հանդիսանա կարևոր նպատակադրում՝ հայկական տնտեսության, մեր տնտեսվարողների և, բնականաբար, պետության համար:

Բացի դրանից, ինչպես արդեն նշեցի, սա նաև հեղինակավոր միջազգային կազմակերպություն է, որտեղ միավորված են խոշորագույն խաղացողներ և որոնց գործունեության ուղղվածությունը չի հակասում մեր շահերին: Ավելին՝ ՇՀԿ-ի մեծամասնությունը կազմում են հենց այն կազմակերպության անդամները, որոնց հետ մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այսինքն՝ աշխարհաքաղաքական առումով այստեղ դիտարկվում է ՀԱՊԿ-Շանհայյան կազմակերպություն օրգանական կապը, և, ըստ էության, ՇՀԿ-ն ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ՝ գումարած Չինաստան , գումարած դիտորդներ: Ի դեմս ՇՀԿ-ի , մենք ունենում ենք մեր անվտանգության գործոնի համալրումը տնտեսական զարգացման գործոններով, որը նաև ամրապնդված է քաղաքական բավական լուրջ աջակցությամբ, ինչպիսին կարող են ներկայացնել անդամ երկրները:

-Որո՞նք են Շանհայյան համագործակցության կազմակերպության հիմքում ընկած նպատակներն ի սկզբանե, քանի որ որոշ շրջանակներում մտահոգություն հնչեց մասնավորապես անջատողականության դեմ պայքարին առնչվող դրույթի շուրջ , և համաձայն այդ մտահոգության ` ՇՀԿ անդամներից 4-ը՝ Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունեն ադրբեջանամետ դիրքորոշում , այսինքն` ԼՂ-ի խնդիրը ներկայացվում է որպես անջատողականության դրսևորում

-Շանհայան համագործակցության կազմակերպության հիմքում նախ ընկած են փոխադարձ վստահության, անդամ երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման, քաղաքական , տնտեսական , առևտրային, գիտատեխնիկական, մշակութային, և բազմաթիվ այլ ուղղություններով արդյունավետ համագործակցության սկզբունքները: Եթե ուսումնասիրենք ՇՀԿ խարտիան, ապա կտեսնենք, որ այնտեղ գծագրված են շատ պոզիտիվ ու խոստումնալից համագործակցության ուղղություններ և չկա որևէ մի այնպիսի սկզբունք, որը ֆիքսված չլինի այլ միությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում և որը հակասի մեր շահերին: ՄԱԿ սկզբունքները նույնպես ճանաչվում են գերակա այստեղ:
Ինչ վերաբերում է սեպարատիզմին առնչվող դրույթին, ապա նախ ընդգծենք, որ ղարաբաղյան խնդիրը ոչ մի աղերս չունի անջատողականության հետ և ղարաբաղյան խնդրի իրական բովանդակությունը` սեփական հողում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Իսկ հարցին այդպես մոտեցողների տրամաբանությամբ շարժվելու դեպքում` Հայաստանը, թերևս, պետք է անդամակցեր իսլամական կոնֆերանսին:
ՇՀԿ-ին անդամակցելով, ըստ էության, տրամաբանորեն զարգացվում է անվտանգության ապահովման գործընթացը, որովհետև մենք շարունակում ենք ավելի խորը ինտեգրացվել և ավելի խորքային կապեր ունենալ մեր անվտանգության հարթության գործընկերների հետ , ի լրումն՝ հետևողականորեն զարգացնելով նաև տնտեսական և քաղաքական կապերը բոլոր ձևաչափերում՝ առաջնահերթ համարելով մեր պետության շահերը: Եվ շատ նշանակալի է այն հանգամանքը, որ, լինելով ՀԱՊԿ անդամ, մենք հետևողականորեն աշխատում ենք այդ կազմակերպության հեղինակության, համախմբվածության և ազդեցիկության բարձրացման ուղղությամբ` համարելով, որ այդ կազմակերպության մեջ միավորված պետությունները պետք է իսկապես իրենց ընդհանուր շահերը և անվտանգությունը գերակա և գերադաս համարեն իրենց ողջ գործունեության մեջ: Այդ մասին է խոսում թե’ ՀԱՊԿ-ի գոյության ողջ ընթացքում մեր համագործակցության որակը, և թե նախագահի վերջին ելույթը ՀԱՊԿ-ի գագաթաժողովում:

-Տիկին Նաղդալյան, հաջորդ մտահոգությունն այն էր, որ այսպիսով Հայաստանը առավել ու առավել հիմնավորվում է ասիական տարածքում՝ Եվրոպան առավել հեռացնելով իրենից

- Այդպես չէ: Այս գործընթացը զուգորդվում է շատ կարևոր գործողություններով, որոնք զուգահեռաբար կատարվում են եվրոպական ուղղության վրա: Այդ գործընթացների այսօրվա գագաթնակետը ՀՀ նախագահի այցն էր Ֆրանսիա, հանդիպումը նախագահ Օլանդի հետ, ինչպես նաև, բազմակողմանի և համապարփակ ելույթը ԵԽԽՎ-ում: Բազմակողմանիորեն ներկայացնելով հայաստանյան օրակարգի գերակայությունները` ՀՀ նախագահը աներկբայորեն հաստատեց, որ խոսքը քաղաքակրթական ընտրության մասին չէ և որ Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ: Այստեղ տեղին է ևս մեկ անգամ մեջբերել նախագահի ելույթի այն կարևոր շեշտադրումը, որ` «Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ հետ, մոտ լինել ԵՄ-ին: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու»: Նախագահը վերահաստատեց մեր հավատարմությունը Ասոցացման համաձայնագրի ոգուն և բովանդակությանը, որը հիմնականում քաղաքական բարեփոխումներ է ենթադրում: Եվ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ վճռական մեր երկրում այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը շարունակում է իր նախընտրած կոմպլիմենտար քաղաքականությունը՝ ուժեղացնելով, բազմապատկելով ջանքերը և ավելի խորքային ինտեգրացվելով իր գործընկերների հետ: Այստեղ առկա է ոչ թե միաբևեռ ուղղվածություն դեպի Ասիա, այլ զուգահեռ նաև՝ եվրոպական ուղղությամբ գործողությունների շարունակականություն , օրակարգի զարգացում և այս երկու գործընթացների համատեղելիության ապահովում: Այս վերջին իրադարձությունների ընթացքում շատ խոսվեց , որ անհամատեղելի են այս երկու օրակարգերը , մինչդեռ, ես կարծում եմ, որ մենք շատ յուրօրինակ մի գործընթաց ենք իրականացնում` փորձում ենք գտնել և ապահովել այս օրակարգերի և ուղղությունների համատեղելիությունը , ինչը բացառապես բխում է Հայաստանի հանրապետության շահերից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}