Սամվել Ալեքսանյանն ու Տարոն Մարգարյանը քննարկել են «Փակ շուկա»-ի հարցը
«Երեկ Ազգային ժողովի օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է կատարել Երևանի քաղաքապետարան և հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Երեկ Ազգային ժողովում ընթացիկ քառօրյայի հերթական նիստն էր»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ պատգամավորը, սակայն, ավելի կարևոր էր համարել քաղաքապետարան իր այցը, որն ըստ ամենայնի, կապված է եղել «Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի հիմնախնդրի հետ: Առաջիկայում սպասվում է «Սիթիի» հանդիսավոր բացումը և ենթադրվում է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք-խելքի են տվել այդ իրադարձությունն առանց «ակցիաների և հակաակցիաների» գլուխ բերելու տարբերակների շուրջ: