«Index on Censorship». Ադրբեջանը նախագահական ընտրություններին պատրաստվելիս «լրագրողներ» է բանտարկում
Ադրբեջանը նախագահական ընտրություններին պատրաստվելիս «լրագրողներ» է բանտարկում: Այս մասին գրում է «Index on Censorship» կազմակերպության պաշտոնական կայքը:
«Հաջորդ շաբաթ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նաշխաշեմին «Index on Censorship»-ը այցելել է Բաքու` հանդիպելու լրագրողներին, իրավապաշտպաններին, քաղաքական ակտիվիստներին և քաղաքացիներին:
Սպետեմեբրի 17-ին ձերբակալվեց լրագրող Փարվիզ Հաշիմլին: Հաշիմլին ազդեցիկ լրագրող է` «Moderator.az» կայքի խմբագիր և «Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական միավորման ղեկավարն է: Նրան մեղադրում են ապօրինի ատրճանակ պահելու մեջ:
Փորձագետները կարծում են, որ նրա ձերբակալությունը կապված է իր լրագրողական գործունեության հետ: Իրավապաշտպանները կարծում են, որ Հաշիմլիի ձերբակալությունը ևս մեկ փորձ է `հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ վախեցնել ԶԼՄ-ներին:
Այս շաբաթ էլ «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց:
Առնվազն 8 լրագրող ձերբակալվել է զգայուն թեմաներ տպագրելու համար: Սակայն ընտրությունների նախաշեմին, ոչ միայն լրագրողներն են ձերբակալությունների և կեղծ մեղադրանքների առաջ կանգնում, այլ նաև երիտասարդական շարժումները:
«NIDA» երիտասարդական շարժման 7 անդամները ձերբակալվել են սոցիալական ցանցերում ծավալած գործողությունների և իշխանություններին քննադատելու համար:
ԶԼՄ-ի իրավունքի ինստիտուտի ղեկավար Ռաիդ Հաջիլին նշել է, որ 2003-ից ի վեր իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ նրա իշխանություններն արհամարհում են իրենց միջազգային պարտավորությունները: Քանի որ Ալիևի ռեժիմը սահմանափակում է ազատ խոսքը, ազատ և արդար ընտրությունների համար հեռանկարը գնալով պակասում է:
Ադրբեջանը պարբերաբար անտեսում է միջազգային մարմինների կողմից արված մարդու իրավունքների ոլորտի շուրջ քննադատությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա