Իրանի Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանում նախագահի պաշտոնը ժառանգական է, ընտրություններն էլ՝ արարողակարգային
«Եթե Ադրբեջանում ազատություն լինի, ապա ժողովուրդն ավելի լավ թեկնածուի կընտրի»,-այդ մասին իրանական «Անաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին:
Իրանցի պատգամավորը, անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանում անցկացվող ընտրությունները արարողակարգային բնույթ են կրում, իսկ նախագահի պաշտոնը ժառանգական է: Հեյդար Ալիևից հետո Իլհամ Ալիևը շարունակաբար նստելու է նախագահի աթոռին: Եթե Ադրբեջանում ազատություն լինի, ապա ժողովուրդն այլ թեկնածուի կընտրի»:
Անդրադառնալով Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին՝ Էսմայիլ Սայիդին նշել է. «Ես քաղբանտարկյալներից մեծ մասին ճանաչում եմ, պետք է ասեմ, որ նրանք անմեղ մարդիկ են. Պարզապես նրանց մեղքն այն է, որ ընդդիմացել են Իլհամ Ալիևի վարած քաղաքականությանը: Նրանք Ադրբեջանի անվտանգության դեմ որևէ գործողություն չեն կատարել: Յուրքանչյուր մուսուլման իրավունք ունի արեքային համակարգի վերաբերյալ ազատորեն արտահայտել իր տեսակետը»:
Նախորդող հրապարակումներ՝
Ալի Աքրամ Հումաթով. Իլհամ Ալիևը ջանում է իր ընտանիքի համար հավերժացնել Ադրբեջանի նախագահի պաշտոնը
Իրանի ԱԳՆ. Հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցնեն առանց արտաքին միջամտության
Ալի Աքրամ Հումաթով. «Թալիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին ուղղված մեղադրանքները շինծու են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան