Իրանում սպանվել է կիբերանվտանգության ծառայության պետը
Իրանում երկու անհայտ անձանց կողմից սպանվել է երկրի կիբերանվտանգության ծառայության պետ Մոջթաբա Ահմադին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Սպանվածի մարմինը հայտնաբերվել է Թեհրանից հյուսիս գտնվող Քարաջ քաղաքի մոտ: Ահմադին սպանվել է մոտ տարածությունից սրտին կատարված երկու կրակոցից: Տեղի ոստիկանության պետը հայտնել է, որ հանցագործության կասկածանքով փնտրվում է 2 հոգի:
Իսլամական հեղափոխական գվարդիայի ղեկավարությունը կոչ է արել սոցկայքերում սպանության մասին տեղեկատվություն չտեղադրել: Կազմակերպության ղեկավարությունը կարծում է, որ սպանությունը կարող էր ձեռնտու լինել Իսրայելին և ԱՄՆ-ին:
«Vesti.ru» տեղեկատվական պորտոլաը իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը 2011 թ.-ին 231 անգամ փորձել է խոչընդոտել Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի համացանցային կայքերի աշխատանքը: Իրանում բազմաթիվ անգամ հարձակման են ենթարկվել միջուկային ծրագրի հետ կապված համակարգերը:
Նշենք, որ 2007 թ.-ին Իրանում սպանվել են միջուկային ոլորտի 5 գիտնականներ և բալիստիկ հրթիռներ ստեղծող ծրագրի ղեկավարը: Իրանի ղեկավարությունն այս սպանությունների մեջ մեղադրել է իսրայելական հետախուզությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա