Խոսրով Հարությունյանի որդին Հայաստան «ինսուլին» է ներկրում
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում` ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով:
«Ու չի բացառվում, որ այդ «ինսուլինը» հենց այն տեսակն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները: Բանն այն է, որ շաքարային դիաբետով հիվանդների դեղը պետպատվերի շրջանակներում անվճար բաշխվում է քաղաքացիներին»,-գրել է թերթը: