Ջոն Քերի. Վաշինգտոնը հակված է Թեհրանի հետ հաջող փոխգործակցություն ունենալ
«Իրանի հետ հնարավոր է ձեռք բերել համաձայնություն, սակայն դա կապված է Թեհրանի գործնական քայլերի հետ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Տոկիոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման խնդրին, մասնավորապես նշել է. «Եթե Իրանը ցանկացնա, որպեսզի հասնենք հաջող լուծումների, ապա իմ կարծիքով դա հնարավոր է: Վաշինգտոնը հակված է Թեհրանի հետ հաջող փոխգործակցություն ունենալ, սակայն միայն խոսքերը որևէ ազդեցություն չեն ունենա: Բանակցությունները պետք է հիմնված լինեն այնպիսի քայլերի վրա, որոնք վստահություն կներշնչեն»:
Նկատենք, որ սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ միջուկային խնդրի շուրջ կայացավ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը:
Նախորդող հրապարակումներ՝
Հասան Ռոհանին ԱՄՆ-ից 5 ուղերձ է ստացել, սակայն չի ընդունել Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկությունը
Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմամբ՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը կբարելավվի. Իրանագետ
Զբիգնև Բզեժինսկի. Իրանի հետ բանակցելը դժվար է, բայց հնարավոր
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա