«Open Doors». Ադրբեջանում հնարավոր չէ նույնիսկ պատճենահանել Աստվածաշունչը
Ադրբեջանի իշխանությունը վերջին տարիների ընթացքում մեծացրել է վերահսկողությունը երկրում ապրող քրիստոնյաների վրա, գրում է «Mission Network News»-ը` հղում կատարելով «Open Doors» միջազգային քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպությանը:
Մասնավորապես, կազմակերպությունն ընդգծում է գրաքննության ուժեղացումը և կրոնական ոլորտում օրենսդրության խստացումը:
«Պետական հանձնաժողովը (կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի գծով – խմբ.) պետք է թույլատրի յուրաքանչյուր գրքի պահպանումը, արտահանումը և վերահրատարակումը: Յուրաքանչյուր ենթավերնագիր պետք է ստուգվի: Ադրբեջան ուղարկվող յուրաքանչյուր գիրք ստուգվում է: Օդանավակայաններում նույնպես գրքերի ստուգումը սովորական երևույթ է համարվում», - նշված է նյութում:
Նշվում է նաև, որ յուրաքանչյուրն, ում մոտ անօրինական կրոնական գիրք կհայտնաբերվի, կպատժվի: Նա կարող տուգանվել կամ ձերբակալվել, իսկ նյութերը կառգրավվեն:
«Դա քրիստոնյաների համար լուրջ խնդիր է: Նույնիսկ Աստվածաշունչն է ենթարկվում այդ սահմանափակումներին: Կրոնական գրականության մեծ մասը պետք է հաստատվի: Դա վերաբերում է նաև ԶԼՄ-ներին», - գրում է «Open Doors»-ը:
Կազմակերպությունն ընդգծում է, որ դժվար է նույնիսկ պատճենահանել Աստվածաշունչը, քանի որ հրատարակչությունները և պատճենահանման կետերը պետք է թույլտվություն ստանան և հաճախ մերժում են նման ծառայություններ տրամադրել:
«Կառավարությունն առավել խիստ է քրիստոնյաների հանդեպ: Հարցն այն է, որ նրանց մոտ քրիստոնեությունն ասոցացվում է իրենց ամենամեծ թշնամու հետ` Հայաստանի», - եզրափակում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա