Պուտինը և Օբաման կարող են հանդիպել Ինդոնեզիայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, հանդիպեն առաջիկա հոկտեմբերի 7-ին Ինդոնեզիայում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը:
Ըստ աղբյուրի` Ուշակովը լրագրողներին ասել է, որ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ դինամիկ և օգտակար խոսակցություն է եղել նախագահների միջև, և շատ տրամաբանական կլինի սիրիական խնդրի քննարկման համար Բալիում հանդիպումը:
Ուշակովը հայտնել է, որ հանդպիման գաղափարը ծնվել է Ինդոնեզիայում նախատեսված գագաթաժողովի պատրաստական աշխատանքների ընթացքում: «Դա մեր նախաձեռնությունն էր, որ ամերիկյան կողմը միանգամից ընդունեց»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը` հավելելով, որ կքննարկվի սիրիական խնդրի շուրջ համատեղ աշխատանքներն ու պայմանավորվածությունների հետագա զարգացումը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Բարաք Օբաման հրաժարվել էր Պուտինի հետ նախապես ծրագրված հանդիպումից` որոշումը պատճառաբանելով Ռուսաստանի կողմից Էդվարդ Սնոուդենին տրամադրված քաղաքական ապաստանով և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների զարգացման հեռանկարի բացակայությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով