Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում «ժողովրդավարական հետընթացի» մասին հարցի հեղինակը ադրբեջանական ձկնկիթի սիրահա՞ր է

Նախօրեին ԵԽԽՎ-ում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդած հարց ու պատասխանի ժամանակ Մակեդոնիայի ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում Սոցիալիստների խմբի անդամ Իգոր Իվանովսկին մտահոգություն հայտնեց Հայաստանում «ժողովրդավարական հետընթացի, դատական իշխանության անազատության, հանցագործությունների և կոռուպցիայի աճի» առնչությամբ։

Հարցին ի պատասխան, Նախագահ Սարգսյանը խորհուրդ տվեց «ծանոթանալ դիտորդական առաքելությունների զեկույցներին» և հեգնանքով ավելացրեց.

«Ես նաև հարգում եմ այստեղ Ձեր հարց տալու ու կարծիք հայտնելու իրավունքը, և ես կցանկանայի, որպեսզի Ձեր երկրում ժողովրդավարությունը ունենա շատ մեծ հաջողություն։ Ես տեսնում եմ, որ Ձեր երկրում ժողովրդավարություն կա՝ չիմանալով, թե Դուք որ երկիրն եք ներկայացնում, քանի որ եթե այդպիսի մեծ մտահոգություն ունեք Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ, վստահ եմ, որ տասնապատիկ ավելի շատ մտահոգված եք սեփական երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ։ Շնորհակալ եմ»։

ԵԽԽՎ կայքում կարճ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարոն Իվանովսկին չունի Վեհաժողովում ակտիվության առանձնակի բարձր աստիճան։ Նա անդամակցում է Վեհաժողովի Սոցիալական, առողջապահականև կայուն զարգացման հանձնաժողովին, ինչպես նաև Էներգետիկայիև շրջակա միջավայրի ենթահանձնաժողովին։ Մի փոքր ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հասցեին «անխնա» քննադատության պատճառը Իվանովսկիի անդամակցությունն է հենց Էներգետիկայի ենթահանձնաժողովին։

Պարոն Իվանովսկին ս.թ. ապրիլի 25-27-ը հյուրընկալվել էր Բաքվում, որտեղ, արժանանալով ավանդական «խավիարային» ընդունելության, կրկնել էր ադրբեջանական վաղեմի երազանքներից մեկը՝ կազմակերպել ԵԽԽՎ հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպումներ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի անդամների քանակի ավելացման հարցը։

Հետաքրքիր է նաև նշել, որ իբրև Սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ նախաձեռնած իր հայտարարություններում (օրինակ՝ Հունգարիայում անօթևան մարդկանց ձերբակալությունների մասին հայտարարության դեպքում պարոն Իվանովսկիին աջակցում է իսպանացի պատգամավոր Խորդի Կսուկլա ի Կոստան , ով 2011-ի փետրվարին ադրբեջանական և թուրքական պատվիրակությունների, ու մասնավորապես Վեհաժողովի թուրք նախագահ պրն. Մևլութ Չավուշօղլուի անձնական ջանքերի շնորհիվ դարձավ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ղեկավար։

Այն ժամանակ, 2011-ին ձմեռայինև գարնանային նստաշրջաններին հայկական պատվիրակության նպատակասլաց աշխատանքի արդյունքում Խորդի Քսուկլային զրկել էին ենթահաձնաժողովը ղեկավարելու հնարավորությունից։ 
Արդեն այս տարի, պարոն Քսուկլան ընդգրկված է Ադրբեջանի նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության մեջ և արդեն հասցրել է տարածել այդ ընտրությունների ժողովրդավարական բնույթի վերաբերյալ ոգևորիչ հայտարարություն։

Ինչպես նշել էին Եվրոպական Կայունություն Նախաձեռնության «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի հեղինակները, ցավալի է, որ եվրոպական ժողովրդավարության, մարդու իրավունքներիև օրենքի գերակայության ոլորտներում կարևոր առաքելության կոչված ԵԽԽՎ-ն դառնում է տարբեր շահերի խմբերի բախման կենտրոն, ինչը հարցականի տակ է դնում ամբողջ կազմակերպության առաքելությունը։

Ստորև  ներկայացնում ենք Իգոր Իվանովսկիիև Նախագահ Սարգսյանի հարցուպատասխանը ամբողջությամբ.

Իգոր Իվանովսկի, Մակեդոնիա. Պարոն Նախագահ, համաձայն ԵԽԽՎ զեկույցների, և իմ անձնական կարծիքը դրանց հետ համընկնում է, ես պետք է նշեմ, որ Հայաստանը շատ քիչ առաջընթաց է գրանցել իր ժողովրդավարական զարգացման ճանապարհին։ Դատական համակարգը անկախ չէ, վարչական համակարգը իշխող կուսակցության կողմից ճնշված է, հանցագործություններիև կոռուպցիայի մակարդակը չի իջնում։ Լուրջ մտահոգություններ են մնում ընտրությունների հետ կապված….

Նախագահ Սարգսյան. Ներողություն, ես չգիտեմ, Դուք ով եք, որ երկիրը ու խմբակցությունն եք ներկայացնում, բայց ակնհայտորեն տեսնում եմ, որ Դուք թշնամաբար եք տրամադրված Հայաստանի հանդեպ։ Ձեզ պետք է խնդրեմ ուշադրությամբ ծանոթանալ բոլոր զեկույցներին։ Առաջին հերթին Ձեզ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ դիտորդական առաքելությունների զեկույցներին, որտեղ շատ հստակորեն նշվում է Հայաստանի առաջընթացի մասին։ Ես Ձեզ խորհուրդ կտայի մի քիչ ժամանակ, ջանք ու եռանդ ծախսել՝ ծանոթանալու այդ զեկույցներին։ Բայց ես նաև  հարգում եմ այստեղ Ձեր հարց տալու ու կարծիք հայտնելու իրավունքը, և ես կցանկանայի, որպեսզի Ձեր երկրում ժողովրդավարությունը ունենա շատ մեծ հաջողություն։
Եվ տեսնում եմ, որ Ձեր երկրում ժողովրդավարություն կա՝ չիմանալով, թե Դուք որ երկիրն եք ներկայացնում, քանի որ եթե այդպիսի մեծ մտահոգություն ունեք Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ, վստահ եմ, որ տասնապատիկ ավելի շատ մտահոգված եք սեփական երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ։ Շնորհակալ եմ։


Հեղինակ` Էդգար Խաչատրյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}