Նախագահ Ս. Սարգսյանը դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գևորգ Կոստանյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի:
Նախորդող հրապարակում՝
Խորհրդարանը Կոստանյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով