ԱՄՆ-ն շրջանցում է Ռուսաստանին` որպես աշխարհում նավթի և բնական գազի խոշորագույն արդյունահանող
ԱՄՆ-ն շրջանցում է Ռուսաստանին` որպես աշխարհում նավթի և բնական գազի խոշորագույն արդյունահանող: Այս մասին հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal»-ին, գրում է «Gazeta.ru» պարբերականը:
«EIA»-ի և Միջազգային էներգետիկ ծառայության տվյալներով` հուլիս ամսին ԱՄՆ-ն արդյունահանել է մեկ օրում 22մլն բարել նավթին համարժեք ծավալի նավթ և գազ: Նախնական տվյալներով` Ռուսաստանում նավթի արդյունահանումը կազմել է օրը 21,8մլն բարել նավթ:
Աղբյուրը գրում է, որ այս իրողությունը կարող է լրջագույն կերպով փոխել շուկան և խարխլել էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ռուսաստանի ազդեցությունը:
«Սա իրադարձությունների հոյակապ շրջադարձ է: Սա շուկայական պայմանների և հնարավորությունների նոր ժամանակաշրջան է, որի մասին մենք չէինք էլ կարող երազել»,- հայտարարել է ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության ծառայության ղեկավար Ադամ Սեմինսկին:
Իրենց հերթին ռուս գիտնականները կանխատեսում եմ Ռուսաստանում գազի և նավթի արդյունահանման նվազում:
«Ռուսաստանը գլխավոր անհաջողակն է համաշխարհային շուկայում»,- նշել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի էներգետիկ ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Տատյանա Միտրովան:
Նրա խոսքով` Ռուսաստանի բյուջեի 40%-ը ապահովում են նավթի, գազի վաճառքն ու դրանց հետ կապված մաքսավճարներն ու հարկերը: Ինստիտուտը կանխատեսում է, որ ռուսական նավթի արտահանումը կարող է 25-30% անկում ունենալ 2015թ-ից հետո, ինչը կհանգեցնի ՀՆԱ-ի կրճատմանը ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա