Խոսրով Հարությունյան. Իմ որդին ընդհանրապես բիզնեսով չի զբաղվում
«Հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Մեր իրականությանը բնորոշ հերթական դատարկաբանությունն է»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը կապված մամուլում եղած այն տեղեկատվության հետ, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում` ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով:
«Ես կպահանջեմ՝ թող բերեն ու ինձ ցույց տան այդ երաշխավորագիրը: Իմ որդին ընդհանրապես բիզնեսով չի զբաղվում, աշխատում է որպես զարգացման գործակալության տնօրեն»,- ասաց Խ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով