Արման Սաղաթելյան. Մենք սխալ ենք համարում Փոստանջյանի դեմ որևէ ակցիա կազմակերպելու մտադրությունը
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը կոչ է անում ձեռնպահ մնալ Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու նախաձեռնությունից: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,-լրագրողներին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով