Ա. Զաքարյան. Սփյուռքի նախարարության ստեղծումը պատմական իրադարձություն էր
Այսօր, հոկտեմբերի 4-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարարության հիմնման 5-րդ տարեդարձի շնորհանդեսը, որի ընթացքում նախարարության հիմնադրման և կազմավորման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին (առաջին) ղեկավար, ներկայումս նախարարին կից կոլեգիայի անդամ՝ ԱԺ Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:
Իր խոսքում տիկին նախարարն ասաց.
«Պրն. Զաքարյանը կանգնած է եղել մեր նախարարության կազմավորման ակունքներում: Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, կազմվել իրավական ակտեր, որոնց հիման վրա էլ մենք այսօր կազմակերպում ենք մեր աշխատանքային գործունեությունը: Հպարտ եմ, որ մեր նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը՝ Արտակ Զաքարյանն, այսօր հանգուցային պաշտոն է զբաղեցնում Ազգային Ժողովում»:
Իր շնորհակալական խոսքում Արտակ Զաքարյանը նշեց.
«Իմ մեկուկես տարվա աշխատանքը Սփյուքի նախարարությունում ինձ համար շատ կարևոր դպրոց եմ համարում: Մեր երկրի համար հիրավի պատմական իրադարձություն էր ՀՀ նախագահի նախաձեռնությամբ երկրի կառավարման համակարգում Սփյուռքի նախարարության ստեղծումը: Նախարարություն, որը համախմբում է Հայաստանի և Սփյուռքի տաս միլիոնանոց հանրությունը մեկ նպատակի, մեկ մշակույթի և մեկ լեզվի շուրջ:
Այսօր շատերի համար տպավորություն է ստեղծվել, թե նախարարությունը ոչ թե ընդամենը հինգ, այլ առնվազն հիսուն տարիների հարուստ կենսագրություն ունի: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարարին՝ հարգարժան տիկին Հակոբյանին, այս տարիներին իրականացված մեծածավալ, խիստ կարևոր աշխատանքի համար: Ներկայումս նախարարությունը մեր երկրի մյուս գերատեսչությունների հետ համաքայլ ծառայում է մեր ժողովրդի բարօրության և հզորացման գործին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան