Բաղդասարյան. Հայաստանը չի հանդիսանում թմրանյութ արտադրող և թմրանյութեր տեղափոխելու տարանցիկ երկիր
«Չնայած դեռ կան լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ, այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանը չի հանդիսանում թմրանյութ արտադրող երկիր, չի հանդիսանում թմրանյութեր տեղափոխելու տարանցիկ երկիր, իսկ դրա օգտագործման ցուցանիշները մեր երկրում բավականին ցածր են»: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստում:
ԱԱԽ մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ ոստիկանության կողմից անցնող ժամանակահատվածում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքները ս.թ. սեպտեմբերի 18-ին ամփոփվել են ԱԱԽ Քարտուղարի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նշված հանձնաժողովը զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով, և որի աշխատաքներն այս ոլորտում էականորեն բարձրացրել են համապատասխան պետական մարմինների գործունեության արդյունավետությունը:
Նիստում ելույթ են ունեցել նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով