Հարցազրույցներ 11:34 04/10/2013

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը` քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին

Առաջիկայում իրավաբանների դատին կներկայացվի ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որը մշակել է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը: Ի՞նչ առանցքային փոփոխություններ են կատարվել և ի՞նչ նոր ինստիտուտներ են ներդրվում նոր օրենսգրքով: Panorama.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը: Վերջինը, ի դեպ, նույնպես մասնակցել է նոր օրենսգրքի մշակման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին:

-Պարոն Ավետիսյան, քննարկվում է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որպես ուղենիշ ունենալով ի թիվս այլոց քրեական դատավարության ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հայեցակարգային խնդիրը, բովանդակում է մի շարք նոր դատավարական մեխանիզմներ, որոնք կոչված են իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա համակողմանիորեն երաշխավորելու անձի հիմանարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

-Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:

-Փոփոխությունները բազմաթիվ են, փորձեմ առանձնացնել: Այսպես, զգալիորեն կընդլայնվեն մինչդատական վարույթում անձի իրավունքների դատական պաշտպանության շրջանակները (նախագծի մեկ առանձին բաժին՝ 9-րդ բաժինը, ամբողջությամբ նվիրված է մինչդատական վարույթի դատական երաշխիքներին): Խոսքն առաջին հերթին վերաբերում է անձի հիմնարար սահմանադրական իրավունքներից մեկի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համակարգային պաշտպանությանն ուղղված՝ նախագծում տեղ գտած օրենսդրական կարգավորումներին ընդհանրապես` ձերբակալվածի նվազագույն իրավունքների և դրանց կենսագործման երաշխիքների հստակ ամրագրումը (նախագծի 110-րդ հոդված), կալանավորման մասին որոշումների պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջի հստակ ամրագրումը (նախագծի 118-րդ հոդվածի 3-րդ մաս), այլընտրանքային խափանման միջոցների նախատեսումը (տնային կալանք, ոստիկանական հսկողությանը հանձնելը) և այլն, այս ոլորտում դատական երաշխիքների ընդլայմանը մասնավորապես:

-Նոր նախագծում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել կալանավորման` որպես խափանման միջոցի մասով:

-Կալանավորման հարցը լուծելիս ձերբակալման իրավաչափությունը դատական վերահսկողության առարկա դարձնելը և դեռ ավելին, ձերբակալման ընթացքում թույլ տրված օրենքի կոպիտ խախտումների առկայության պարագայում կալանքը` որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդությունը դատարանի կողմից մերժելու կատեգորիկ օրենսդրական պահանջի նախատեսումը վկայում են անձի ազատության իրավունքի երաշխավորված դատական պաշտպանության մասին: Իսկ նման դատական երաշխիքի նախատեսումը չափազանց կարևոր է՝ հենց սկզբից կանխելու հնարավոր կամայականություններն ու չարաշահումներն անձի ազատության իրավունքի սահմանափակման ամենավաղ փուլերում: Ընդ որում, նախագիծը հստակ սահմանում է ձերբակալման ընթացքում օրենքի կոպիտ խախտման դեպքերը՝
1) անձին ձերբակալելիս ակնհայտ բացակայել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածը.
2) անձի ձերբակալման ընթացքում նրան հնարավորություն չի տրվել հաղորդակցվելու իր փաստաբանի հետ.
3) ձերբակալվածի մարմնի վրա ակնհայտ վնասվածքների առկայության պարագայում նրան չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական օգնություն կամ դատարանին չի ներկայացվել այդ վնասվածքների առաջացման ողջամիտ բացատրություն.
4) ձերբակալվածը դատարան է բերվել սույն օրենսգրքով սահմանված ժամկետի այնպիսի խախտմամբ, որի պայմաններում դատարանը հնարավորություն չի ունեցել պատշաճ քննելու և լուծելու նրա կալանավորման հարցը (նախագծի 295-րդ հոդվածի 3-րդ մաս):

-Նոր օրենսգրքում անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված ինչպիսի՞ երաշխիքներ են նախատեսվել:

-Անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրական երաշխիքներ են բովանդակում նաև նախագծի՝ դատական իշխանության և դատարանի դերի ու նշանակության բարձրացման, դատարանակենտրոն քրեական դատավարություն ձևավորելու հայեցակարգային խնդրի լուծմանն ուղղված կարգավորումները: Ասվածի վառ ապացույցը նախաքննության օրինականության նկատմամբ դատական վերահսկողության սահմանների ընդլայնումն է: Մասնավորապես, քննչական գործողություններ (խուզարկություն, առգրավում, զննություն) կատարելու համար անձի բնակարան կարելի է մուտք գործել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ դեպքի վայր հանդիսացող բնակարանի սկզբնական զննություն կատարելու դեպքերի (նախագծի 298-րդ հոդված): Հետագա դատական վերահսկողության առարկա է դարձել սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը. գույքի արգելադրման մասին որոշումը և այն հաստատող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը (նախագծի 133-րդ հոդվածի 1-ին մաս): Սահմանվել է պարբերական դատական վերահսկողություն նախագծում որպես գաղտնի քննչական գործողություններ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատմամբ, մասնավորապես` գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասներկու ամիսը, սակայն յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երեք ամիսը չգերազանցող ժամկետով (նախագծի 250-րդ հոդվածի 5-րդ մաս):

-Նոր օրենսգրքում կա՞ն նորամուծություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Այո, անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից նախագծի էական նորամուծություններից մեկը ցուցմունքների դատական դեպոնացման, այսինքն՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ մեղադրանքի և պաշտպանության կողմի մասնակցությամբ (մրցակցային պայմաններում) անձին հարցաքննելու ինստիտուտի նախատեսումն է: Նախագծի 312-րդ հոդվածի համաձայն՝ ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝
1) մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ.
2) դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում այդ անձից պատշաճ ցուցմունք ստանալու նպատակով՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված և չդեպոնացված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում պնդել է դրանց սխալ լինելը: Նշված նորմի լույսի ներքո վերլուծելով ցուցմունքների դատական դեպոնացման առաջին հիմքը՝ կարելի է եզրակացնել, որ այն նպատակ ունի կանխել այն իրավիճակը, երբ մեղադրյալը, միայն քննիչի ներկայությամբ տված խոստովանական ցուցմունքներն ամեն անգամ պարզապես իրականությանը չհամապատասխանող հայտարարելով, կարող է հասնել վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ապացույցն անթույլատրելի ճանաչելուն և ապացուցողական զանգվածից հանելուն: Այսինքն, մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դատական դեպոնացումը պարզապես կոչված է պատշաճ իրավական ընթացակարգի կիրառմամբ երաշխավորելու դրա սոսկ ապացուցողական ուժը, ապացույց կոչվելու հնարավորությունը, որը, սակայն, հետագայում դատարանի կողմից հավասարապես գնահատվելու է մյուս ապացույցների հետ համակցության մեջ:

Մյուս կողմից մինչդատական վարույթում մեղադրյալի հարցաքննությունը դատարանում մրցակցության բոլոր պահանջների պահպանմամբ կոչված է բացառելու մեղադրյալից ոչ իրավաչափ միջոցներով խոստովանական ցուցմունք կորզելու հնարավորությունը, երբ այս հարցում գործող օրենսդրական կարգավորումը չափազանց խոցելի է: Ընդ որում, մեղադրյալի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր երաշխիք է նախագծի 315-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած դրույթն այն մասին, որ մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացում սկսելուց առաջ դատարանը պարտավոր է մեղադրյալին առանձին բացատրել նրա վերաբերելի իրավունքները, այդ թվում՝ լռություն պահպանելու և պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու իրավունքները: Մեղադրյալի կողմից լռություն պահպանելու կամ պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու ցանկություն հայտնելու դեպքում դատարանը կազմում է ցուցմունքի դեպոնացում չիրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրում են մեղադրյալը և նախագահող դատավորը:

Ինչ վերաբերում է ցուցմունքների դեպոնացման երկրորդ հիմքին, ապա այն կոչված է պաշտպանության կողմի համար երաշխավորելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված հակընդդեմ հարցման (մեղադրյալի՝ իր դեմ վկայած անձանց հարցեր տալու) իրավունքն այն դեպքում, երբ առկա է հիմնավոր ենթադրություն, որ հարցաքննության ենթակա անձը չի կարող ներկայանալ դատաքննության կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն կարող է հրաժարվել ցուցմունք տալուց՝ հիմնարար իրավունքի իրացումը: Այս կարգավորման տրամաբանական շարունակությունը նախագծի 336-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն է՝ որի համաձայն, կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ, մինչդատական վարույթում կամ դատարանում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ տրված ցուցմունքի հրապարակումը թույլատրվում է, եթե մինչդատական վարույթում անձի ցուցմունքն օրենքի պահանջներին համապատասխան դեպոնացվել է: Այսպիսով, նախագծի քննարկված դրույթները կոչված են կանխելու այն իրավիճակը, երբ մինչդատական վարույթում միայն քննիչի ներկայությամբ անձի տված ցուցմունքները, որին պաշտպանության կողմն անմիջականորեն հարցեր տալու հնարավորություն չի տվել, կարող են դրվել վերջնական դատական ակտի հիմքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}