ԴիջիԹեք էքսպո ֆորումի այցելուներին ներկայցվել են DigiCamp ամառային ճամբարի լավագույն բիզնես գաղափարները
Հայաստանում կայացած առաջին DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի լավագույն բիզնես-նախագծերը ներկայացվեցին DigiTec Expo 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի շրջանակում:
«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, DigiTec ֆորումի կազմակերպիչների որոշմամբ երիտասարդ գործարարների բիզնես-գաղափարները ներկայացվել են երկու առանձին տաղավարներով և առաջացրել են մեծ հետաքրքություն ցուցահանդեսի այցելուների շրջանում:
Հիշեցնենք, որ DigiTec ֆորումն այս տարի անց է կացվում Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում գտնվող «Երևան Էքսպո» կենտրոնում:
DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի երիտասարդ գործարարներին այցելեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Շատ հաճելի է տեսնել, որ ֆորումի առաջին իսկ օրից հայ գորածարները ցուցաբերեցին մեծ հետքրքրություն DigiCamp տաղավարի հանդեպ: Սա նաև բացառիկ հնարավորություն էր մեր երիտասարդների համար, քանի որ նրանք այստեղ ստացան իրենց «ապագայի ուղեգիրը», ձեռք բերեցին նոր կապեր հետագա համագործակցության համար և ծանոթանացան ապագա գործընկերների հետ: «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. երիտասարդ նախաձեռնողները մեր աջակցությամբ արդեն իսկ ստեղծում են իրենց բիզնեսը: Հաշվի առնելով նրանց ներկայացրած գաղափարների նորարարությունը և արդիականությունը` համոզված եմ, որ կտեսնենք, թե նրանք ինչպես են վաղը ղեկավարում սեփական ընկերությունը, ստեղծում նոր աշխատատեղեր և զարգացնում երկրի տնտեսությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձիք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ:
DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Նախորդող հրապարակումներ`
Կարիերայի աճը Հայաստանով չի կարող սահմանափակվել. Վահրամ Ավանեսյանը` ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների արտահոսքի մասին
Երևանում բացվեց միջազգային «ԴիջիԹեք Էքսպո» ցուցահանդեսը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան