Իրանի նավթի արտահանման ծավալները 21 տոկոսով ավելացել են
«Մինչև պատժամիջոցների կրառումը, Իրանը օրական շուրջ 2 միլիոն բարել նավթ էր արտահանում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Բլումբերգ» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ ս.թ. սեպտեմբեր ամսին իրանական նավահանգիստներից դուրս եկած նավերի քանակը հիմք է տալիս եզրակացնելու, որ նշված ժամանակահատվածում օրական Իրանից շուրջ 1,3 միլիոն բարել նավթ է արտահանվել, որը նախորդ ամսվա համեմատ՝ շուրջ 21 տոկոսով ավել է:
«Վերջին տարիներին ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների հետևանքով իրանական նավթի արտահանման ծավալները զգալիորեն կրճատվել էին: Մինչ պատժամիջոցների կիրառումը, Իրանը օրական շուրջ 2 միլիոն բարել նավթ էր արտահանում»,-նշում է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա