«Hurriyet Daily News». Տրապիզոնի դատարանը միջնորդել է միավորել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունները
Տրապիզոնի դատարանը միջնորդել է միավորել Տրապիզոն քաղաքի ժանդարմերիայի նախկին ղեկավար Ալի Օզի դատավարությունը Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլում ընթացող հիմնական դատավարության հետ: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
Ալի Օզը մեղադրվում է հայազգի լրագրողի սպանության ժամանակ իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մեջ: Օզն արդեն դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման, սակայն Գլխավոր վերաքննիչ դատարանը վերանայել էր այդ որոշումը և նոր դատավարություն սկսել:
Ալի Օզը մեղադրվում է այն բանի համար, որ ժամանակին տեղյակ չի պահել իշխանություններին Յասին Հայալի՝ Հրանտ Դինքի սպանության կազմակերպչի կողմից ստեղծված հանցախմբի և նրանց կողմից սպանության նախապատրաստման վերաբերյալ՝ չնայած այդ մասին տեղյակ է եղել դեռևս 2006 թվականից:
Հրանտ Դինքի սպանության գործով հիմնական դատավարությունը վերսկսվել է սեպտեմբերի 17-ին: Բոլոր ամբաստանյալները մեղադրվում են սպանության նպատակով հանցախմբի ստեղծման մեջ:
Դինքի ընտանիքն ու նրա կողմնակիցները դեմ են արտահայտվել նոր դատավարության հիմնավորմանը, համաձայն որի ամբաստանյալները մեղադրվում են հացախումբ ստեղծելու համար՝ պնդելով, որ պետությունն է ներգրավված եղել ահաբեկչական դավադրության մեջ:
Նշենք, որ հայազգի լրագրող Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ` գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր» (անհավատ), որը ենթադրել է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում