Հուլիսի 1-ից նախագահի աշխատավարձը դառնալու է 900 հազար, իսկ նախարարներին ու պատգամավորներինը՝ 600 հազար դրամ
ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ աշխատավարձերի համակարգված բարձրացումը սպասվում է 2014 թ. հուլիսի 1-ից: Այսպես է գրված նաև եկող տարվա պետբյուջեի նախագծում, որն արդեն խորհրդարանում է: Այնինչ, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում հայտարարում էր, որ համակարգված բարձրացումը բոլոր ոլորտներում սպասվում է 2014-ի հունվարի 1-ից:
Հարցին՝ ինչու էիք խաբում ժողովրդին, նա պատասխանել է.«Սա խաբել չէ: Սա եղած հնարավորությունները ճիշտ գնահատել է: Եթե մենք ուզենային խաբել, կխաբեինք, խաբելու ճանապարհներ կգտնեինք: Բայց դառը ճշմարտությունն ասելը, որ փող չունենք, փաստ է, դա մեր դառը ճշմարտությունն է»:
«Նշենք, որ հուլիսի 1-ից Նախագահի աշխատավարձը 400 հազարից կդառնա 900 հազար դրամ: Նախարարների աշխատավարձը դառնալու է 600 հազար դրամ, պատգամավորներինը՝ ևս»: