Քաղաքաշինության փոխնախարար. Շինարարության ոլորտը պրոֆեսիոնալ արհեստավորների կարիք ունի
Հայաստանում շինարարության ոլորտը հատկապես պրոֆեսիոնալ արհեստավորների կարիք ունի: Այս մասին հայտարարել է քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանը` Հայաստանում հիմնադրվող Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի նախաձեռնող խումբի հետ հանդիպման ժամանակ:
Մոտ 15 հոգանոց ֆրանսիական պատվիրակության ղեկավար Միշել Կեւորկյանը խոսելով ինստիտուտի նախաձեռնության մասին նշեց, որ ինստիտուտի հիմանադրմամբ նպատակ ունեն ինժեներական կադրերի պատրաստմանը զուգընթաց նպաստել Հայաստանում շինարարության ոլորտում մասնագետների աշխատանքի ապահովմանը: Պարոն Կեւորկյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք մասնագետներ են պատրաստում շինարարության ոլորտում պահանջվող բոլոր մասնագիտությունների գծով` արհեստավորից մինչեւ նախագծող ինժեներներ:
Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այդ առումով, փոխնախարարը ողջունելի է համարել, որ Ֆրանսիական բարձրագույն ինստիտուտը կադրեր է պատրաստում ոչ միայն ինժեներական մասնագիտությունների գծով, այլ շինարարության ողջ սպեկտորը ներկայացնող արհեստավորների գծով:
Ա. Կարապետյանը ֆրանսիական կողմին դիմեց նաեւ շինարարության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման առաջավոր եվրոպական փորձի փոխանակման խնդրով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում