ԱՆ. Հայաստանում խոլերայի ոչ մի դեպք չի գրանցվել
Խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում խոլերայի դեպք է գրանցվել, չեն համապատասխանում իրականությանը: Panorama.am-ին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հանրապետությունում խոլերայի ոչ մի դեպք չկա ու չի գրանցվել:
Հիշեցնենք, որ հարևան Իրանում խոլերայի համաճարակ է, ինչի կապակցությամբ հայ-իրանական սահմանին կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում:
Նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող 910 ուղևորների զննում և ջերմաչափում։ Նրանցից 740-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցման կետով, իսկ 170-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել:
Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան մեկնող 435 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 421-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետից, 14-ը` «Զվարթնոց» օդանավակայանից։
Ռուս սահմանապահներին նույնպես տրամադրվել է խոլերայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, ուր ներկայացված են խոլերայի կլինիկական ախտանշանները և կանխարգելման ուղիները:
Նախորդող հրապարակումներ`
Իրանում խոլերայի լարված համաճարակ է. Կանխարգելիչ միջոցառումներ են արվում ՀՀ սահմանին
Իրանում խոլերայից մարդիկ են մահացել. ԱՆ-ն զննում է սահմանը հատածներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա